- Главная
- Կայացավ տնօրենության հերթական նիստը
2020թ. սեպտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:
Տնօրենության նիստում, հաշվի առնելով ստորաբաժանումների ղեկավարների առաջարկությունները, լրամշակվեց և հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանը:
Քննարկվեցին նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքին, 2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման, ուսումնաօժանդակ, ինժեներատեխնիկական տարակարգերի աշխատողների համար աշխատանքային նկարագրերի կազմմանը, վարչական, ուսումնաօժանդակ, ինժեներատեխնիկական տարակարգերի աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգի կազմմանը, ըստ ԵՊՀ ԻՄ 2016-2020 զարգացման ռազմավարական ծրագրի՝ ստորաբաժանումների խնդիրներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:
Ֆակուլտետների դեկանների պաշտոնակատարները նշեցին, որ պատրաստ են բոլոր դասացուցակները, դրանք տեղադրված են մասնաճյուղի կայքէջում: Դասախոսները ստացել են իրենց վերջնական ծանրաբեռնվածությունները, ZOOM հարթակի մուտքաբառերը և գաղտնաբառերը: Ուսանողներին նույնպես ուղարկվել են անհրաժեշտ հղումները: Դեկանների պաշտոնակատարների զեկույցների քննարկման հիման վրա նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքը տնօրենության կողմից գնահատվեց բավարար:
2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման ընթացքի վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը՝ նշելով, որ 1-ին և 2-րդ լուծարքներն իրականացվում են ըստ հաստատված ժամանակացույցի, առցանց եղանակով: Առաջին լուծարքային շրջանը տեղի է ունեցել ս.թ. օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 8-ը, իսկ երկրորդը կիրակացվի սեպտեմբերի 14-ից 22-ը:
Որոշվեց 2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման ընթացքի մասին Ա.Դավթյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:
Ուսումնաօժանդակ, ինժեներատեխնիկական տարակարգերի աշխատողների համար աշխատանքի նկարագրերի ու վարչական, ուսումնաօժանդակ, ինժեներատեխնիկական տարակարգերի աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգի կազմման կապակցությամբ որոշվեց սեղմ ժամկետներում դրանք վերջնական տեսքի բերել և ներկայացնել տնօրենության հաստատմանը:
Ըստ ԵՊՀ ԻՄ-ի 2016-2020 զարգացման ռազմավարական ծրագրի՝ ստորաբաժանումների խնդիրների վերաբերյալ զեկուցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Նա ներկայացրեց նախապես առանձնացրած այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն, հասցվել են ավարտուն տեսքի, ունեն պարբերական բնույթ, որոնք այս իրավիճակում հնարավոր չէ իրականացնել:
Որոշվեց ՌԾ-ի կարճաժամկետ (2020 սեպտեմբեր – դեկտեմբեր) պլանը 5 օրվա ընթացքում վերջնական տարբերակով տրամադրել ստորաբաժանումներին՝ 2020-21 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ՌԾ-ի իրենց գործողությունները պլանավորելու համար:
Ընթացիկ առաջին հարցը վերաբերում էր ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում ստորաբաժանումների վերաբերյալ ինֆորմացիայի թարմացմանը, որի կապակցությամբ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց հետևել համապատասխան էջերին և տրամադրել անհրաժեշտ նորացված տեղեկատվություն:
Երկրորդ հարցը վերաբերում էր ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրվող «Մոնթե Մելքոնյան» և «Վազգեն Սարգսյան» անվանական կրթաթոշակների հավակնորդների առաջադրմանը և տրամադրմանը, որի կապակցությամբ որոշվեց նշված կրթաթոշակները տրամադրել բարձր առաջադիմություն և ակտիվ հասարակական գործունեություն ունեցող հետևյալ ուսանողներին.
Երրորդ ընթացիկ հարցը վերաբերում էր համավարակի պայմաններում 2020թ. սեպտեմբերի 15-ից ամբողջ ծավալով աշխատանքների իրականացման ընթացքում աշխատակազմի ջերմաչափմանը և գրանցումների կազմակերպմանը: Հաշվի առնելով, որ ավելանալու է աշխատակիցների և ուսանողների հոսքը, որը կուտակումներ կառաջացնի, մասնաճյուղի մուտքի մոտ կկազմակերպվի միայն ջերմաչափումը, իսկ գրանցումները կիրականացվեն 3 տեղ. ուսումնաօժանդակ կազմինը՝ Հումանիտար և Տնտեսագիտության ֆակուլտետներում, վարչականինը՝ վարչական մասնաշենքում: Ըստ այդմ՝ առաջարկվեց ԵՊՀ ԻՄ-ի վարչական, ինժեներատեխնիկական և տնտեսական անձնակազմի 9 ստորաբաժանումների աշխատակիցների հաճախումների համար ներդնել գրանցամատյան, որը թույլ կտա միաժամանակ հետևել աշխատանքային ռեժիմի պահպանմանը: Որոշվեց համավարակի պայմաններում աշխատակիցների ելքն ու մուտքը համակարգելու և նրանց աշխատանքային կարգապահությունը բարձրացնելու նպատակով ներդնել հաճախումների գրանցամատյան:
Ընթացիկ չորրորդ հարցը վերաբերում էր ստորաբաժանումների կողմից Էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչների թեկնածուների առաջադրմանը, որի կապակցությամբ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց 7 օրվա ընթացքում ներկայացնել իրենց առաջադրած թեկնածուներին: