- Главная
- ԵՊՀ ԻՄ-ը հայտարարում է 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2020-2021 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով։
Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։ Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է հարցազրույցով։
Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերը ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 12-ը: Ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 19-21-ը։ Ընդունող հանձնաժողովը կաշխատի սեպտեմբերի 10-ից՝ ժամը 10։00-ից 16։00-ն։ Փաստաթղթերը կարելի է ուղարկել ephimmkpk@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողով (հասցե՝ Ուսանողական 1): Ընդունող հանձնաժողովը կաշխատի սեպտեմբերի 10-ից՝ ժամը 10։00-ից 16։00-ն։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Դիմում-հայտն առցանց լրացնելուց առաջ պետք է նախօրոք ունենալ վերոնշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները (բնօրինակները)։ Բնօրինակն առցանց կցվում է, իսկ ընդունվելուց հետո ներկայացվում է ընդունող հանձնաժողովին։
Լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի Դիմորդ» բաժնում։
2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը
Կազմակերպություն | «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ |
Բանկ | «Արդշինբանկ» ՓԲԸ |
Հաշվեհամար (ՀՀ դրամ) | 247610017094 |
Նպատակ | «Մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների վճար» ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը |
Մագիստրատուրայի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մագիստրատուրայի ընդունելության քննության հարցաշարին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ուսման տևողությունը 1.5 տարի է:
Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:
Կայքէջ՝ ijevan.ysu.am
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանին (094 032 112) կամ նույն բաժնի տեսուչ Վ.Աղաբաբյանին (096 987 654 /Viva Cell/, 096 557 556 /Beeline/):