- Главная
- ԵՊՀ ԻՄ-ը մասնակի փոխհատուցել է 194 ուսանողի ուսման վարձերը
2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի և ուսանողների ներկայացրած համապատասխան դիմումների հիման վրա մասնաճյուղն իրականացրել է ուսման վարձի մասնակի փոխհատուցումներ:
ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի հրամանով՝ զեղչվել է ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման համակարգի 64 ուսանողի ուսման վարձ (3 միլիոն 461 հազար ՀՀ դրամի չափով), հեռակա ուսուցման համակարգի՝ 130 ուսանողի (6 միլիոն 83 հազար ՀՀ դրամի չափով):
Մասնաճյուղի ուսանողների՝ 2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսման վարձը ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցվել է՝ ըստ հետևյալ դրույթների.
30%-ով զեղչվել է՝
ա) մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողների,
բ) երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողների,
գ) հաշմանդամ (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, հաշմանդամ ազատամարտիկ) ծնող ունեցող ուսանողների,
դ) սոցիալապես անապահով (ընտանիքների ապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի) ուսանողների ուսման վարձերը։
20% զեղչ է կիրառվել մարտական գործողությունների մասնակցի (ազատամարտիկի) երեխա հանդիսացող ուսանողների համար։
50% զեղչ է կիրառվել մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կամ 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողների համար։
50-80% զեղչ է կիրառվել տարբեր տարիների ստաժ ունեցող՝ մասնաճյուղում հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող պրոֆեսորադասախոսական համակազմի և այլ աշխատակիցների երեխա-ուսանողների համար։
10% և 20% զեղչ է կիրառվել տարբեր ՄՈԳ-եր ունեցող ուսանողների համար՝ ըստ կանոնակարգի 19.13 կետի (առանձնահատուկ դեպքերում, այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի որոշմամբ սահմանված չափով):