2020թ. փետրվարի 29-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում կայացավ «Հայաստանի Հանրապետության նախագահության տարին ԵԱՏՄ-ում. 2019թ.» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որի բանախոսն էր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի, ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Գրիգոր Բալասանյանը:

Քննարկմանը մասնակցում էին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսներ, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի այլ ներկայացուցիչներ, Ուսանողական գիտական ընկերության անդամներ, ուսանողներ:

Գ.Բալասանյանը կլոր սեղան-քննարկման ժամանակ անդրադարձավ 2019թ. ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ձեռքբերումներին, միջազգային ակտիվությանը, ինչպես նաև առկա խոչընդոտների վերացմանն ուղղված քայլերին, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության պայմանագրերին՝ ընդգծելով երկու տնտեսական համակարգերի առավելություններն ու թերությունները:

Իրականացվեց հետաքրքիր և ակտիվ քննարկում. մասնակիցներն արտահայտեցին իրենց տեսակետները և բանախոսից ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Հնչեցված հարցերը հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ տարածքում ՀՀ քաղաքացիների համար ընձեռված հնարավորություններին, նրանց իրավունքներին ու առավելություններին:

Опубликовать материал
©2024 Все права защищены.