- Главная
- «Թուրքական ապրանքների վաճառքը պետք է արգելվի» թեմայով բանավեճում հաղթեց «Ալֆա» թիմը
2019թ. դեկտեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ բանավեճի առաջնության 1/2 եզրափակչի առաջին խաղը, որին մասնակցում էին «Ալֆա» և «Օմեգա» թիմերը:
Խաղի դատավորներն էին ՈՒԳԸ փոխնախագահ Շիրակ Գասպարյանը (գլխավոր դատավոր), Տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Լուիզա Մադաթյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ Հովսեփ Մովսեսյանը:
Բանավեճը «Թուրքական ապրանքների վաճառքը պետք է արգելվի» թեմայով էր:
Ինչպես որոշվել էր խաղից 10 օր առաջ կայացած վիճակահանությամբ, կողմ դիրքորոշմամբ հանդես եկավ «Օմեգա» թիմը, իսկ դեմ դիրքորոշմամբ՝ «Ալֆա» թիմը:
Երկու թիմերն էլ ցուցադրեցին հանդիսատեսի համար հետաքրքիր խաղ:
Լարված ու համառ պայքարից հետո 70-53 հաշվով հաղթեց «Ալֆա» թիմը:
Շնորհավորում ենք հաղթող թիմին՝ եզրափակչում մաղթելով հաջողություն, իսկ «Օմեգա» թիմին շնորհակալություն մասնակցելու և իրենց խաղով բանավեճի առաջնությունը գեղեցկացնելու համար: