- Главная
- ԵՊՀ ԻՄ-ում կայացավ հանդիպում ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի և «Digitain» ընկերության բաց նորարարության ու մարքեթինգային հաբի ղեկավար Մարիամ Փաշինյանի հետ
2019թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ ԳՏՏԿ գործադիր տնօրեն, «Ձեռնարկատիրությունների ինկուբատոր» հիմնադրամի մարզային ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանի և «Digitain» ընկերության բաց նորարարության և մարքեթինգային հաբի ղեկավար Մարիամ Փաշինյանի հանդիպումը ԳՏՏԿ Տավուշի և ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հետ:
Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների խթանման, զարգացման հնարավոր ուղիները, վերհանվեցին ԳՏՏԿ ծրագրավորման դասընթացների արդյունքները:
Ընդգծվեց մարզում ձեռներեցության, ստարտափների ձևավորման և իրականացման կարևորությունը, խոսվեց «ԴիջիԹաուն» նախագծի մասին:
Ներկայացվեց նաև, որ Մարիամ Փաշինյանը նոյեմբերի 23-24-ին տեղի ունեցած «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի շրջանակներում դարձել է բարի կամքի դեսպան (Goodwill ambassador)՝ աջակցելու EIF-ին, GITC-ին՝ մարզերում տեխնոլոգիաների զարգացման և տեխնոլոգիական առաջընթացը Երևանից, Գյումրիից դեպի մարզեր ուղղորդելու համար:
Այնուհետև Մ.Փաշինյանը և Ա.Եղոյանը պատասխանեցին հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, քննարկեցին նրանց ներկայացրած առաջարկները:
ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը նաև ուսանողներին ուրախությամբ հայտնեց, որ դասընթացն ավարտելուց հետո ԳՏՏԿ ուսանողները հնարավորություն կունենան հենց Իջևանում անցնել ինթերնշիփեր` համագործակցելով ոլորտի խոշորագույն ընկերությունների հետ: