- Главная
- ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ուսանողների տոնին նվիրված միջոցառում
2019թ. նոյեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ուսանողական խորհուրդը:
Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ, հյուրեր:
Ուսանողության տոնի առթիվ շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ուսանողներին հղելով բարեմաղթանքներ, արժեքավոր խորհուրդներ՝ ամբողջ կյանքում սովորելու և իրենց սկզբունքների, ձեռքբերումների, կյանքում տեղը ճիշտ գտնելու, իրավունքների համար պայքարելու անհրաժեշտության մասին. «...Ես ձեզ շնորհավորում եմ, ուզում եմ, որ դուք դառնաք իսկապես սովորող ու պայքարող մարդիկ: Պայքարե՛ք ձեր իրավունքների համար, պայքարե՛ք մեր հայրենիքի համար, մեր ապագայի համար, մեր նոր կյանքի համար: ...Մենք հույս ունենք, որ եկող սերունդը չի կրկնի մեր սերնդի սխալները: Շնորհավորում եմ ձեզ, ցանկանում եմ ամենալավն ու բարին...»:
Ապա ուսանողների տոնը շնորհավորեց և նրանց մաղթանքներ հղեց ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի նախագահ Արեն Ավետիսյանը:
Շնորհավորական ելույթներից հետո հանդես եկան միջոցառմանը մասնակցող ուսանողները՝ հումորային, գրական-երաժշտական, պարային գեղեցիկ կատարումներով:
Մասնավորապես տրվեց համալսարաններին վերաբերող համառոտ ակնարկ, ներկայացվեցին ուսանողական առօրյային, բուհական միջավայրին վերաբերող երգիծական դրվագներ, կիթառի և դաշնամուրի նվագակցությամբ հոգեթով երգեր, ասմունք, ազգային պար:
Վերջում ուսանողների տոնի առթիվ տեղի ունեցավ հյուրասիրություն:
Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում:
[gallery ids="28315,28313,28316"]