- Главная
- Իրականացվեց քայլարշավ՝ նվիրված ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակին
2019թ. հոկտեմբերի 13-ին Տնտեսագիտության ֆակուլտետի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնը ֆակուլտետի ուսանողական խորհրդի հետ կազմակերպել էր Իջևան-Աղավնավանք-Գոշավանք-Գոշի լիճ-Իջևան երթուղով քայլարշավ՝ նվիրված ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակին:
Քայլարշավին մասնակցում էին ամբիոնի ասիստենտ, մ.գ.թ. Հ.Ազիզյանը, ասիստենտ Պ.Ասիլբեկյանը, գործավար-օպերատոր Ս.Սաֆարյանը, ԵՊՀ ԻՄ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Երթուղին բավականին հագեցած էր. յուրաքանչյուր երթուղու վերջում իրականացվեց քննարկում՝ տվյալ ռեսուրսի զբոսաշրջային օգտագործման հեռանկարները և հնարավորությունները թեմայով:
Պ.Ասիլբեկյանը երթուղու ընթացքում ուսանողներին ներկայացրեց մանրամասներ ռելիեֆի, բուսականության, ջրագրության վերաբերյալ և շեշտեց դրանց զբոսաշրջային նշանակությունը:
Վերջնական նպատակակետերի մասին տեղեկատվություն ներկայացրին «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողուհիներ Լաուրա Ուլիխանյանը (Գոշի լիճ) և Թինա Թամրազյանը (Աղավնավանք):
Հ.Ազիզյանը ուսանողներին ներկայացրեց երթուղիների ընթացքում զբոսավարներին ներկայացվող պահանջները, քայլարշավի ժամանակ էթիկայի կանոնները, զբոսավարական հմտությունները:
Քայլարշավն անցավ մեծ ոգևորությամբ: Ուսանողները ստացան ինչպես հաճելի տպավորություններ, այնպես էլ համալրեցին հայրենի բնաշխարհի վերաբերյալ իրենց գիտելիքները: