DSCN6997

 2019թ. ապրիլի 8-13-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (առկա ուսուցման համակարգում) անցկացվում են 2018-19 ուստարվա II կիսամյակի 1-ին ընթացիկ քննություններն ու ստուգումները, ավարտական կուրսերի քննությունները:

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանի խոսքով՝ քննություններն իրականացվում են սահմանված կարգի (Բակալավրի կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի) համաձայն՝ նախատեսված կիսամյակի 9-րդ շաբաթում:

Սահմանված կարգի համաձայն՝ քննությունների, ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը նախապես տրամադրվում են ուսանողներին, իսկ կազմված տոմսերը, տարբերակները, թեստերը ստորագրվում են ամբիոնի վարիչի, կնքվում ֆակուլտետի դեկանի կողմից, այնուհետև ծրարավորվում են, ըստ այդմ էլ անցկացվում են քննությունները:

Գրավոր ընթացիկ քննություններն ու ստուգումներն անցկացվում են տեսախցիկներով կահավորված լսարաններում:

Յուրաքանչյուր քննությունից կամ ստուգումից հետո դասախոսը ուսանողների հետ իրականացնում է քննարկում:

Բանավոր և թեստային ձևով անցկացված քննությունները գնահատվում են անմիջապես տեղում (լսարանում), իսկ գրավոր քննությունները 7 օրվա ընթացքում ստուգվում են դասախոսի կողմից և քննարկվում ուսանողների հետ:

Քննական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովվում է ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում քննությունների արդյունքները հրապարակելու միջոցով:

Ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները քննարկվում են ֆակուլտետների գիտական  խորհուրդների և ամբիոնների նիստերում:

Քննությունների բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Опубликовать материал
©2024 Все права защищены.