- Главная
- Մեր ուսանողները՝ Համաբուհական ուսանողական բանավեճում
2019թ. մարտից մեկնարկել է ՀՀ բոլոր բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների համար նախատեսված Համաբուհական ուսանողական բանավեճի առաջնությունը, որին մասնակցում են նաև ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ:
Մասնակիցները նախ անցան ոլորտային փորձառու, կոմպետենտ մասնագետների կողմից իրականացված որակավորման երկշաբաթյա դասընթացներ, որոնց կհաջորդի մրցութային փուլը:
Կայացան որակավորման երեք դասընթացներ:
Մարտի 25-ին «Jinishian Memorial Foundation»-ի գրասենյակում տեղի ունեցավ համաբուհական ուսանողական բանավեճի առաջնության որակավորման առաջին դասընթացը՝ «Բանավեճի կառուցվածք և հմտություններ» թեմայով: Քննարկման բանախոսն էր Youth Engaged in Society - YES ծրագրի պատասխանատու Զարուհի Համբարձումյան-ը, ով խորությամբ ներկայացրեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից մշակված բանավեճի ֆորմատը։
Մարտի 27-ին տեղի ունեցավ համաբուհական ուսանողական բանավեճի առաջնության որակավորման երկրորդ դասընթացը՝ «Քննադատական միտք» թեմայով: Բանախոսն էր Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրերի տնօրեն Mikayel Hovhannisyan-ը: Թիմերը մեծ ոգևորությամբ մասնակցեցին քննարկմանը և հղեցին իրենց հուզող բոլոր հարցերը:
Մարտի 29-ին տեղի ունեցավ համաբուհական ուսանողական բանավեճի առաջնության որակավորման վերջին դասընթացը՝ «Մեդիագրագիտություն» թեմայով։ Բանախոսն էր media.am-ի գլխավոր խմբագիր Gegham Vardanyan-ը։
Ծավալվեց հետաքրքրիր քննարկում, որի ընթացքում պարոն Վադանյանը պատասխանեց թիմերին հետաքրքրող բոլոր հարցերին:
Համաբուհական ուսանողական բանավեճի առաջնությանը կմասնակցեն 21 թիմ՝ ավելի քան 120 մասնակից ՀՀ տարբեր մարզերի ուսումնական հաստատություններից:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ “Believers” թիմը, կմրցի ԵՊՀ-ի «Սլիզերին» թիմի դեմ: “Believers”-ը հանդես կգա որպես դեմ:
Հաջող, հետաքրքիր և բովանդակալից բանավեճ ենք մաղթում բոլոր մասնակիցներին և հատկապես ԵՊՀ ԻՄ-ի “Believers” թիմին: