2019թ. մարտի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ «Տավուշ» մասնաճյուղի կառավարիչ Վանուշ Կարապետյանը և մի քանի աշխատակիցներ:

Այցելության նպատակն էր ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի  «Տնտեսագիտության տեսություն», «Ֆինանսներ» մասնագիտությունների առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին ծանոթացնել բանկում պրակտիկա անցնելու հնարավորություններին և բանկի ծրագրերին:

Հանդիպմանը ներկա էին Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը, «Ֆինանսներ» կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սարիբեկյանը, ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներ և Տնտեսագիտության ֆակուլտետի նշված մասնագիտությունների տարբեր կուրսերի ուսանողներ:

Սեմինար-քննարկումը վարեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ «Տավուշ» մասնաճյուղի կառավարիչ Վանուշ Կարապետյանը: Նա խոսեց նոր կրթաթոշակների քարտերի առավելությունների՝ մասնավորապես միջնորդավճարների և սպասարկման վճարի բացակայության մասին:

Պարոն Կարապետյանն ընդգծեց, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ունի ամենաշատ բանկոմատները երկրի տարածքում, ինչը խոսում է բանկային ծառայություններից օգտվելու հարմարավետության մասին:

«Ֆինանսներ» կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սարիբեկյանն առաջարկեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներն անցնեն լրացուցիչ և վճարովի պրակտիկա «Տավուշ» մասնաճյուղում:

Սեմինարն անցավ ակտիվ քննարկումներով, և մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանկի կառավարչին:

Ուսանողների հարցերից հետո ներկայացվեց «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակներում տրամադրվում են վարկեր գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման և մթերման նպատակներով: Նշվեց, որ վարկերը տրամադրվում են ինչպես շրջանառու միջոցների համալրման կամ տնտեսության ընթացիկ ծախսերը հոգալու համար, այնպես էլ տնտեսության հիմնական միջոցների համալրման և հիմնական միջոցներում ներդրումներ կատարելու նպատակով:

Մասնաճյուղի կառավարիչը ուսանողներին խորհուրդ տվեց օգտվել “ACBA Mobile” բջջային հավելվածից, որը հնարավորություն է տալիս կառավարել հաշիվներն առանց բանկ այցելելու, ցանկացած վայրում, ցանկացած պահի` ունենալով միայն բջջային Android կամ iOS օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ, պլանշետներ (smartphone, tablet) և ինտերնետ հասանելիություն:

Опубликовать материал
©2024 Все права защищены.