- Главная
- ՄԿՈԱ բաժնի աշխատակիցները հանդիպեցին դասախոսների հետ
2019թ. փետրվարի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի աշխատակիցները հանդիպում ունեցան մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր դասախոսների հետ քննարկել բաժնի կողմից մշակված «Դասընթացի գնահատման հարցաթերթ»-ի տարբերակը, որը նախապես ուղարկվել էր ամբիոններ՝ հարցաշարի վերաբերյալ դասախոսների կարծիքները և առաջարկները հավաքագրելու համար:
ՄԿՈԱ բաժնի վարիչ Մարիետա Ճաղարյանը նշեց, որ քննարկման ներկայացված հարցաշարով ուսանողները գնահատելու են մասնագիտական գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ձեռք բերելու, մասնագիտական ոլորտի արդի ընդհանրացումներ և եզրակացություններ կատարելու, տարբեր դասընթացներից ձեռք բերած տեղեկությունները իրար կապելու վերաբերյալ տվյալ դասընթացի ընձեռած հնարավորությունները:
Հարցաթերթը ուսանողներին կտրամադրի դասախոսը տվյալ դասընթացի ավարտին: Հարցումն անանուն է, ինչը ուսանողներին թույլ կտա անկաշկանդ արտահայտելու իրենց կարծիքները:
Ընդգծվեց, որ ուսանողների անկեղծ և օբյեկտիվ պատասխանների վերլուծությունը հնարավորություն կտա դասավանդողին՝
Մ.Ճաղարյանի կողմից հարցաշարի ներկայացումից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Մասնակիցներն արտահայտեցին հարցաթերթում ներկայացված հարցերի քանակի, բովանդակության, ձևակերպումների վերաբերյալ իրենց կարծիքները:
Դասախոսներն առաջարկեցին կրճատել հարցերի քանակը (հասցնել մինչև 10-ի), որոշ հարցեր միավորել և ձևակերպումները պարզեցնել՝ ուսանողների համար առավել ընկալելի լինելու նպատակով:
Մի քանի դասախոսներ առաջարկեցին ուսանողների հետ հարցումն անցկացնել որոշակի ընտրանքով: Եղավ նաև առաջարկ, որ հարցաթերթի ընդհանուր օրինակի հիման վրա դասախոսները, ելնելով իրենց դասընթացի յուրահատկություններից, իրենք մշակեն իրենց հարցաշարը:
Ներկայացված հարցաշարի 6-7 հարց հավանության արժանացավ դասախոսների կողմից, և նրանք առաջարկեցին այդ հարցերն անպայման ընդգրկել գնահատման թերթիկի վերջնական տարբերակի մեջ:
Հանդիպման վերջում տիկին Ճաղարյանն առաջարկեց սեղմ ժամկետներում (2-3 օրվա ընթացքում) ամբիոններում ևս մեկ անգամ քննարկել հարցաշարը և առաջարկները ներկայացնել ՄԿՈԱ բաժին, որտեղ բոլոր առաջարկների և կարծիքների հիման վրա կկազմվի հարցաշարի վերջնական տարբերակը:
Բաժինը նպատակ ունի դասընթացի գնահատման հարցաթերթի վերջնական տարբերակը մինչև փետրվարի վերջը փորձարկել 1-ին կիսամյակի տարբեր կրթական ծրագրերի մի քանի դասընթացների համար, որպեսզի պարզվի նաև ուսանողների կողմից հարցաշարի ընկալելիության մակարդակը: