2018թ. հոկտեմբերի 10-ին Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում կայացավ «Միջին մասնագիտական կրթություն և աշխատաշուկա, հանրակրություն և մասնագիտական կողմնորոշում. հիմնախնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով մարզային ֆորում, որն իրականացրեց «Գործընկերություն և ուսուցում» (ԳՈՒՄ ՀԿ) հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանի:

FullSizeRender-15-10-18-02-29

Ֆորումին ներկա էին քոլեջի տնօրենը, «Երիտասարդ Տավուշ» ԵՀԿ-ի նախագահը, «Պրոգրես» ՀԿ-ի նախագահը, տարածքային զբաղվածության կենտրոնի տնօրենը և աշխատակիցներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, քոլեջի ուսանողներ և այլ ներկայացուցիչներ:

Մարզային ֆորումին մասնակցում էին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ և աշխատակիցներ, մասնավորապես՝ տնօրենի խորհրդական Արման Եգանյանը, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը, Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատակից Նարա Ղազարյանը:

IMG_8750-15-10-18-02-29

Ֆորումի նպատակն էր մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել միջին մասնագիտական կրթության, աշխատաշուկայի, հանրակրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման հիմնախնդիրները և ստանալ լուծմանն ուղղված առաջարկություններ:  

Մարզային ֆորումի ժամանակ անցկացվեց խմբային խաղ-քննարկում, որի ընթացքում յուրաքանչյուր հաստատություն պետք է ներկայացներ աշխատաշուկայում ամենաշատ հանդիպող 5 հիմնախնդիրները:

IMG_8776-15-10-18-02-27

ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների և ուսանողների առաջարկությունների համատեղ քննարկման շնորհիվ մատնանշվեցին ամենահաճախ հանդիպող 5 հիմնախնդիրները՝

  1. աշխատատեղի բացակայություն,
  2. ուսումնական պրակտիկան փորձ չհամարելը,
  3. ուսուցանվող թեմաների արդիականություն,
  4. ինքնազարգացման խնդիր,
  5. ոչ ճիշտ մասնագիտական կողմնորոշում:

IMG_8771-15-10-18-02-26

Опубликовать материал
©2024 Все права защищены.