2018թ. հուլիսի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում էին Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, Տավուշի մարզպետի խորհրդական Աղաբեկ Գալստյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, Միջազգային կապերի բաժնի վարիչ Գևորգ Մելքոնյանը, ԳՄՌԿ երիտասարդության և միջտարածաշրջանային համագործակցության բաժնի պետ Սոսե Մարտիրոսյանը, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի անդամները, ԶԼՄ-ների, կենտրոնի և բուհի այլ ներկայացուցիչներ:

7

Գ.Մելքոնյանի խոսքով՝ 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի միջազգային կապերի բաժնի նախաձեռնությամբ Հայաստանում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման նպատակով իրականացված ստարտափի միջոցներով գնվել են լինգոֆոնային լսարանի համար համապատասխան սարքավորումներ, որոնք հատկացվել են  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացման համար:  

1

Մասնաճյուղում կենտրոնի բացմանը ելույթ ունեցան Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը:

Պարոն Ռիբինսկին շնորհավորեց համալսարանականներին՝ Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացման առթիվ, ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը հայ-ռուսական փոխհարաբերությունների զարգացման, համագործակցության խորացման առումներով:

3

Պարոն Ցուցուլյանը ներկայացրեց մասնաճյուղում Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացման նպատակը և առաքելությունը, կենտրոնի բացմանն աջակցելու համար շնորհակալություն հայտնեց Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնին՝ ի դեմս Սերգեյ Ռիբինսկու:

2

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ փոքրիկ քննարկում, որի ընթացքում հյուրերը բուհին նվիրեցին իրենց հետ բերած ռուսալեզու գրքերն ու սկավառակները, փոխանակեցին մտքեր բուհական կրթության, գիտության և մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության վերաբերյալ: 

6

Մասնաճյուղի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի ասիստենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանն էլ պարոն  Ռիբինսկուն նվիրեց իր հեղինակած գիրքը (“Отражение образно-стилевого своеобразия романа М. Булгакова "Мастер и Маргарита" в армянском переводе” (2006) - «Մ.Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի պատկերաոճային առանձնահատկությունների արտացոլումը հայերեն թարգմանության մեջ»):

4

Քննարկումը շարունակվեց ԵՊՀ ԻՄ-ի խորհրդակցությունների սենյակում, որտեղ ներկայացվեցին ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկներ, ուրվագծվեցին երկկողմ համագործակցության եզրերն ու հեռանկարները:

5

Опубликовать материал
©2024 Все права защищены.