- Главная
- Մասնաճյուղի՝ 2018թ. շրջանավարտների ձեռքբերումներն ու բացթողումները՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների աչքերով
2018թ. մայիսի 12-30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2017-2018 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը (առկա և հեռակա ուսուցման ավարտական աշխատանքների պաշտպանություններ)՝ 12 մասնագիտության գծով:
Ամփոփիչ ատեստավորման գործընթացն իրականացվել է սահմանված կարգով, ըստ հաստատված ժամանակացույցների, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ներկայացուցիչները, ուսանողներն ու դասախոսները ավարտական աշխատանքների պաշտպանություններին մոտեցել են ամենայն պատասխանատվությամբ:
2018թ. մայիսի 12-ին տեղի ունեցավ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Վարդան Ռուբենի Հասրաթյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 5 ուսանող (առկա), որոնցից 2-ը ստացավ «գերազանց», 3-ը` «լավ»:
Մայիսի 14-ին կայացավ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, մանկ. գիտ. դոկտոր Հայկ Հմայակի Պետրոսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 36 ուսանող (10-ը՝ առկա, 26-ը՝ հեռակա), որոնցից 5-ը ստացավ «գերազանց», 17-ը` «լավ» 14-ը` «բավարար»:
Հանձնաժողովն ավարտական աշխատանքների թեմաների ընտրության, դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ առաջարկել է.
Մայիսի 17-ին տեղի ունեցավ «Էկոլոգիական քիմիա» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետ Վահագն Վոլոդյայի Առաքելյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 19 ուսանող (հեռակա), որոնցից 5-ը ստացավ «գերազանց», 9-ը` «լավ» 5-ը` «բավարար»:
Հանձնաժողովի կարծիքով՝ ավարտական աշխատանքներն ունեին անհրաժեշտ գիտականություն, անդրադառնում էին այնպիսի հիմնախնդիրների, որոնք ժամանակակից իրականության մեջ հրատապ լուծումներ են պահանջում (գլոբալ տաքացում, օզոնային շերտի պահպանություն): Դրվատանքի է արժանացվել այն փաստը, որ մեծ մասամբ ավարտական աշխատանքներում տեսական մասը տրամաբանորեն հիմնավորվել է կոնկրետ հետազոտական արդյունքների վկայակոչմամբ: Խրախուսելի է համարվել այնպիսի թեմաների ուսումնասիրումը, որոնք առավել ակնառու են ՀՀ-ում և հատկապես Տավուշի մարզում (շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրներ, քաղցրահամ ջրերի պահպանություն, նոր տնկարկների նախագծում և այլն): Ընդգծվել է, որ անհրաժեշտ է այդուհետ ևս կարևորել աշխատանքների թեմաների արդիականությունը, պրոբլեմատիկան, ինչպես նաև վերլուծել լաբորատոր հետազոտությունների արդյունքները և կոնկրետ հետևություններ ու գործնական առաջարկություններ կատարել: Նկատի ունենալով, որ շրջանավարտներին շնորհվում է նաև ուսուցչի որակավորում՝ հանձնաժողովը անհրաժեշտ է համարել, որ ավարտական աշխատանքների թեմաներ առաջադրվեն նաև էկոդաստիարակությունից, անդրադարձ կատարվի Կարմիր գրքում գրանցված կենդանիներին և բուսատեսակներին:
Մայիսի 19-ին տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Հանձնաժողովը գլխավորում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերեն լեզվի բառագիտության և ոճաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լիլիթ Ասատուրի Բադալյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 24 ուսանող (17-ը՝ առկա, 7-ը՝ հեռակա), որոնցից 7-ը ստացավ «գերազանց», 17-ը` «լավ»:
Հանձնաժողովի կարծիքով՝ շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության և ըմբռնման մակարդակը եղել է լավ, դժվարություններ են նկատել այդ գիտելիքներն ու պատկերացումները կիրառելու դեպքում:
Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է, որ աշխատանքը ներկայացնելիս առավել մեծ ուշադրություն դարձվի կատարված գործնական վերլուծությանը՝ թռուցիկ անդրադառնալով աշխատանքի ներածական և տեսական հատվածներին:
Նույն օրը՝ մայիսի 19-ին, կայացավ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ՏՏ դեպարտամենտի ծառայության պետ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Հարություն Վոլոդյայի Գասպարյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 16 ուսանող (11-ը՝ առկա, 5-ը՝ հեռակա), որոնցից 4-ը ստացավ «գերազանց», 4-ը` «լավ» 8-ը` «բավարար»:
Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովն առաջարկել է աշխատանքների թեմատիկայի մեջ ընդգրկել ժամանակակից ուղղությունները, մասնավորապես՝ արհեստական բանականություն, բլոկ-շղթաներ:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման հետ կապված՝ առաջարկվել է ուսումնական ծրագրերում ներառել ՏՏ ոլորտի ժամանակակից ուղղությունները՝ մաթեմատիկական կրթությունը համադրելով կիրառական ոլորտների հետ:
Մայիսի 21-ին տեղի ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բան. գիտ. դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 22 ուսանող (6-ը՝ առկա, 16-ը՝ հեռակա), որոնցից 6-ը ստացավ «գերազանց», 12-ը` «լավ» 4-ը` «բավարար»:
Հանձնաժողովը լավ է գնահատել շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության և դրանց կիրառման, իրենց մասնագիտության շրջանակներում դատողություններ անելու, հաղորդակցման կարողությունների և ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:
Ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է, որ շրջանավարտները ուսումնառությունը շարունակեն մագիստրատուրայում:
Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է, որ ընդգրկվեն ժամանակակից թեմաներ, ավելի կարևորվեն ուսանողների ինքնուրույնությունն ու ստեղծագործական մոտեցումները:
Մայիսի 25-ին կայացավ «Պատմություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ թ. Ավետիս Հմայակի Հարությունյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 31 ուսանող (19-ը՝ առկա, 12-ը՝ հեռակա), որոնցից 16-ը ստացավ «գերազանց», 10-ը` «լավ» 5-ը` «բավարար»:
Հանձնաժողովը բարձր է գնահատել շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության և դրանց կիրառման կարողությունների մակարդակը, բավարար՝ իրենց մասնագիտության շրջանակներում դատողություններ անելու կարողությունների մակարդակը, տեսանելի՝ ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:
Ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է, որ է՛լ ավելի մեծ ուշադրություն դարձվի ուսանողների կրթական որակների բարձրացմանը, ընդլայնվի համալսարանի գիտատեղեկատվական համակարգը:
Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է թեմատիկայում ավելի շատ ներառել նոր թեմաներ:
Մայիսի 26-ին տեղի ունեցավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Մելանյա Սմբատի Ղազարյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 14 ուսանող (առկա), որոնցից 4-ը ստացավ «գերազանց», 10-ը` «լավ»:
Հանձնաժողովի կարծիքով՝ ավարտական աշխատանքների պաշտպանության ընթացքում ուսանողները հիմնականում ցուցաբերում էին թեմայի բավարար իմացություն, վերլուծելու, համապատասխան գրականությունը սինթեզելու պատշաճ մակարդակ: Ցանկալի կլիներ, որ առաջարկված թեմաները լինեին ավելի արդիական և համեմատական բնույթի, ինչն ուսանողներին հնարավորություն կտար ցուցաբերելու ավելի շատ ինքնուրույնություն և ստեղծագործական մոտեցում: Նշվել է, որ գրականության ընտրությունը հիմնականում համապատասխանել է հետազոտության պահանջներին, սակայն երբեմն նորագույն հետազոտությունների ծավալն անբավարար է եղել:
Մայիսի 26-ին (առկա) և 27-ին (հեռակա) տեղի ունեցան «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային և ֆինանսական վիճակագրության բաժնի պետ Արթուր Արծրունի Ղալթախչյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 28 ուսանող, որոնցից 11-ը ստացավ «գերազանց», 6-ը` «լավ» 11-ը` «բավարար»:
Հանձնաժողովը լավ է գնահատել շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության, դատողություններ անելու, հաղորդակցման կարողությունների, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը, բավարար է համարել գիտելիքների կիրառման կարողությունների մակարդակը:
Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է ուշադրություն դարձնել ԵԱՏՄ-ին անդամակցության հետ կապված թեմաների նախատեսմանը, դասավանդման գործընթացում տեսական գիտելիքներն ավելի շատ զուգորդել պրակտիկ գիտելիքների հետ:
Մայիսի 27-ին կայացավ «Սերվիս» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Վեմիրի Ապրեսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 22 ուսանող (10-ը՝ առկա, 12-ը՝ հեռակա), որոնցից 7-ը ստացավ «գերազանց», 9-ը` «լավ» 6-ը` «բավարար»:
Հանձնաժողովը բավարար է գնահատել շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության և դրանց կիրառման, դատողություններ անելու, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը, լավ է համարել հաղորդակցման կարողությունների մակարդակը:
Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է դրանցում է՛լ ավելի ուժեղացնել գործնական և հետազոտական բաղադրիչները, բուհի բյուջեով նախատեսել որոշակի գումարներ՝ հետազոտական նպատակով իրականացվող գործուղումների համար, որպես ավարտական աշխատանքների ղեկավարներ և գրախոսներ ավելի շատ ներգրավել գործող մասնագետներին, աշխատանքների թեմատիկայում մեծացնել սերվիսին վերաբերող հարցերը:
Մայիսի 30-ին տեղի ունեցան «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները գլխավորում էր ՀՀ նկարիչների միության նախագահի տեղակալ-քարտուղար, պրոֆեսոր Խաչատուր Սուրենի Ազիզյանը:
«Կիրառական արվեստ» մասնագիտության ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 8 ուսանող, որոնցից 4-ը ստացավ «գերազանց», 4-ը` «լավ»:
«Դիզայն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 10 ուսանող, որոնցից 7-ը ստացավ «գերազանց», 3-ը` «լավ»:
Հանձնաժողովները լավ են գնահատել շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության և դրանց կիրառման, ինչպես նաև հաղորդակցման կարողությունների մակարդակը:
Իրենց մասնագիտության շրջանակներում դատողություններ անելու հարցի կապակցությամբ արտահայտված տեսակետները տարբեր էին. «Կիրառական արվեստ» մասնագիտության շրջանավարտների դեպքում կարծիքը եղել է լավ, մինչդեռ «Դիզայն» մասնագիտության շրջանավարտների դեպքում նկատվել են բացթողումներ:
Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է ընտրել թեմաներ, որոնց միջոցով արտացոլվի իրական կյանքը, պատրաստվեն կենցաղում օգտագործելու համար պիտանի իրեր, մեծ ուշադրություն դարձվի աշխատանքների շրջանակներին:
Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանության մասին տե՛ս նաև հետևյալ հղումով: