- Главная
- ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունը հյուրընկալվեց ֆրանսիական “Le Dauphiné Libéré” թերթի խմբագրությունում
2018թ. ապրիլի 12-ին Ֆրանսիա (Վալանս) կատարած այցի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակության անդամները հյուրընկալվեցին “Le Dauphiné Libéré” մարզային թերթի խմբագրությունում:
Նախ լրագրող Կլարիս Աբբատյուն մեր ուսանողներին ու դասախոսներին ծանոթացրեց խմբագրության ստորաբաժանումներին, նրանց ծավալած գործունեությանը, ապա զրուցեց մեր պատվիրակության անդամների հետ:
Պատվիրակության ղեկավար Աիդա Մարդանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, տարածաշրջանում նրա առաքելության և սահմանամերձ գոտում ռազմավարական նշանակության մասին տեղեկատվություն:
Մասնաճյուղի պատվիրակության անդամները իրենց երախտագիտությունն արտահայտեցին “UGAB” և “CPA” կազմակերպություններին, Վալանսի քաղաքապետարանին՝ նման հնարավորություն իրենց ընձեռելու համար:
Լրագրող Կլարիս Աբբատյուն խոստովանեց, որ իրեն հաճելիորեն զարմացրին իջևանյան պատվիրակության բոլոր անդամների՝ ֆրանսերենի իմացությունն ու հաղորդակցական հմտությունների բարձր մակարդակը, և նա առաջարկեց համագործակցել ու հոդվածներ ուղարկել Հայաստանից: