- Главная
- Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչը մասնակցեց միջազգային աշխատաժողովի
2018թ. ապրիլի 12-13-ին ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը Եվրասիա միջազգային համալսարանում մասնացեց «Կրթակարգի մշակում այլ առարկաների բովանդակության և լեզվի միջոցով» թեմայով միջազգային աշխատաժողովին (աշխատանքային լեզուն անգլերենն էր):
Այն կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) և Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ:
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ բարձրագույն և հանրակրթական ուսումնական հաստատությունների անգլերեն լեզվի մասնագետներ:
Վերապատրաստման երկօրյա դասընթացը վարեցին ԺԼԵԿ փորձագետներ Ֆրեդերիկ Տավոն և Դունյա Չամբերլայնը Ժնևի Միջազգային դպրոցից։
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը, ով արժևորեց լեզուների իմացությունը և դրա կիրառելիությունը դասավանդման գործընթացում:
ԺԼԵԿ-ի կառավարման խորհրդի կոմիտեի անդամ Լուսինե Ֆլջյանն առաջինը ներկայացրեց իր զեկուցումը՝ ընդգծելով երկօրյա վերապատրաստումների ընթացքում ստացած գիտելիքներն ու հմտությունները ուսանողներին և աշակերտներին փոխանցելու կարևորությունը: Նա նաև ներկայացրեց ԺԼԵԿ-ի ստեղծման պատմությունը, վերջինիս նպատակներն ու հեռանկարները:
Այնուհետև Ֆրեդերիկ Տավոն և Դունյա Չամբերլայնը երկու օր շարունակ իրականացրին հագեցած և բովանդակալից վերապատրաստում: