2018թ. մարտի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» խորագրով մոտիվացիոն բնույթի սեմինարը, որը կազմակերպել էին մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը և ուսանողական խորհուրդը:

Կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով սեմինարը

Ներկա էին բուհի դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ:

Սեմինարը վարեց ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը, իսկ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, քաղ. գիտ. թեկնածու Հովսեփ Մովսեսյանը հանդես եկավ պարզաբանումներով և ներկայացրեց օրինակներ:

Կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով սեմինարը

Սեմինարի ընթացքում ներկայացվեց 1989թ. լույս տեսած Սթիվեն Ռ. Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը, որը հայերեն հրատարակվել է 2018թ. մարտին «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից:

Գիրքը 1990 թվականից շարունակում է մնալ բեսթսելլեր բիզնես ոլորտում՝ 40 լեզուներով ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով: Գիրքը 2011թ. “Time” ամսագրի կողմից ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքեր»-ի ցանկում: 

Կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով սեմինարը

Ս.Ալավերդյանը նախ ներկայացրեց, որ մարդիկ աշխարհին նայում են՝ ելնելով իրենց հարացույցներից (հուն.՝ պարադիգմա), և հարացույցի փոփոխությունն ունի մեծ ուժ: Այդ նպատակով նա իրականացրեց սոցիալական փորձ. ներկաներին բաժանեց 2 խմբի և ցուցադրեց տարբեր նկարներ: Այնուհետև նրանց ցույց տվեց այլ նկար, որը համադրում էր նախորդ երկու նկարները, և նույն հարցն ուղղեց բոլորին: Ներկաները տվեցին իրար հակասող պատասխաններ՝ ելնելով նրանից, թե որ նկարն էին տեսել մինչ այդ:

Կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով սեմինարը

Ապա ներկայացվեց գրքում տեղ գտած ամենահուզիչ պատմություններից երկուսը («Մի կիրակի առավոտ Նյու Յորքի մետրոյում», «Երկու գծանավ փոթորկուն ծովում»): Նշվեց, որ ամեն մի քայլ կարևոր է, և ամեն մի քայլի համար ժամանակ է պահանջվում: Ոչ մի քայլ բաց թողնել չի կարելի, և հանրային հաղթանակներին պետք է նախորդեն անձնական հաղթանակները:

Կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով սեմինարը

Սեմինարավարը սովորույթը սահմանեց որպես գիտելիքի, հմտության և ցանկության տրամախաչում, տվեց 7 սովորույթների դասակարգումը և հիմնական մտքերից մեկը՝ «Արդյունավետությունը հավասարակշռության մեջ է»: Ներկայացվեց «Ոսկե ձվերի և սագի» առակը, ձևակերպվեց «Արտադրություն (Ա) /Արտադրական կարողություն (ԱԿ)» հավասարակշռությունը:

Այնուհետև ներկայացվեցին 7 սովորույթները.

  1. Պրոակտիվ եղիր:
  2. Մտովի վերջի՛ց սկսիր (սկսիր՝ պատկերացնելով վերջը):
  3. Առաջնային հերթին առաջնայի՛նը դասիր:
  4. Փոխշահավետ մտածիր (Հաղթանակ-Հաղթանակ կամ Շահ-Շահ սկզբունք):
  5. Նախ ձգտիր հասկանալ, ապա նոր միայն հասկացվել:
  6. Սիներգիա ստեղծիր:
  7. Սրիր սղոցը:

Կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով սեմինարը

Նշվեց, որ գրքի հրատարակությունից հետո Ս.Քովին տարբերակել և առանձին գրքով հրատարկել է 8-րդ սովորույթը, այն է՝ «Արդյունավետությունից դեպի մեծություն» (սովորույթների մասին առավել մանրամասն տե՛ս հետևյալ հղումով:

Վերջում ելույթ ունեցավ քաղ. գիտ. թեկնածու, ասիստենտ Հ.Մովսեսյանը, շնորհակալություն հայտնեց ուսանողական կառույցներին նմանատիպ սեմինարներ կազմակերպելու և իրեն ներգրավելու համար, նշեց, որ շատ կարևոր է մոտիվացիոն բնույթի գրքեր կարդալը և հատկապես խորհուրդները կիրառելը:

Կայացավ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով սեմինարը

Опубликовать материал
©2024 Все права защищены.