- Главная
- Կայացավ «Անգլերենի բառագիտության որոշ դրույթներ» թեմայով դաս-միջոցառում
2018թ. փետրվարի 23-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ «Անգլերենի բառագիտության որոշ դրույթներ» թեմայով դաս-միջոցառում, որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը՝ ի դեմս ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Ք. Հարությունյանի:
Ներկա էին պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «ԱԼԳ» և «ՖԼԳ» մասնագիտությունների ուսանողներ:
Միջոցառմանը մասնակցում էին «Անգլերեն լեզու և գրականութուն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները:
Դաս-միջոցառման ընթացքում ներկայացվեցին անգլերենի բառագիտությանը վերաբերող մի շարք խնդիրներ և հարցեր, մասնավորապես՝ հոմանիշների, հականիշների, համանունների և իմաստաբանական դաշտերի համակարգերը:
Ընդգծվեց բառագիտության դերը լեզվաբանության մեջ, ներկայացվեցին բազմիմաստության առանձնահատկությունները անգլերենում:
Ուսանողները հանդես եկան անգլերենի բառագիտության վերաբերյալ զեկուցումներով՝ զուգահեռներ անցկացնելով և համեմատելով հայերենի հետ:
Զեկուցումների ներկայացմանը հետևեց դասախոսների և ուսանողների մասնակցությամբ ակտիվ քննարկում: