- Main
- Faculty
- Faculty of Humanities
- French Language and Literature
Ծրագրի նպատակն է պատրաստել ֆրանսերեն լեզվի և գրականության բնագավառում միջառարկայական գիտելիքներով և հմտություններով օժտված մասնագետներ, որոնք ունակ կլինեն.
ներդնելու ֆրանսերեն (անգլերեն) բանավոր և գրավոր խոսքի գիտելիքներն ու հմտությունները հաղորդակցման տարբեր ոլորտներում,
կատարելու գրավոր և բանավոր թարգմանություններ,
կատարելու գիտական հետազոտություններ ֆրանսերենի և ֆրանսիական գրականության տեսական և գործնական խնդիրների վերաբերյալ,
զուգադրելու լեզուն և մշակույթը հասարակական կյանքի և գիտության ոլորտներում,
ներդնելու հետազոտական հմտություններ լեզվաբանության և քաղաքակրթության ոլորտներում։
«Ֆրանսերեն և գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել բարձրագույն կրթության և տնտեսության այն բոլոր ոլորտներում, որտեղ պահանջվում է ֆրանսերեն լեզվի իմացություն, և զբաղեցնել հետևյալ պաշտոնները.
թարգմանիչ,
մենեջեր,
էքսկուրսավար,
կրտսեր գիտաշխատող,
մամլո քարտուղար,
խմբագիր:
Հնարավոր աշխատավայրերն են.
միջազգային կազմակերպություններ,
կրթական և հետազոտական պետական ու մասնավոր հիմնարկներ,
բանկեր,
տուրիստական գործակալություններ,
թանգարաններ:
Մանկավարժի որակավորման համար լրացուցիչ կրթություն ստանալու դեպքում կարող է աշխատել նաև դպրոցում, որպես` ուսուցիչ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում։
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
մասնագիտական գրականությամբ հագեցած գրադարան,
էլեկտրոնային ռեսուրսներ,
համակարգչային սրահներ,
ֆրանսերենի ուսուցման սրահ,
սպորտ դահլիճ, խաղահրապարակներ։