Faculty of Humanities

Հումանիտար գիտությունների ֆակուլտետը գործում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության սկզբից ևեթ՝ 1994 թ.-ից, երբ ՀՀ կառավարության որոշմամբ Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորվեց որպես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ առաքելություն ունենալով բավարարելու ՀՀ հյուսիսարևելյան տարածաշրջանի կադրային պահանջները, պատրաստելու կայուն գիտելիքներով, բազմակողմանի կրթություն ստացած, ազգանպաստ գործունեությամբ զբաղվող մասնագետներ, կասեցնելու սահմանամերձ շրջաններից երիտասարդության արտահոսքը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի առաջին դեկանն է եղել հ.գ.թ., դոցենտ Ռուբեն Աղուզումցյանը: Տարբեր տարիների ֆակուլտետի դեկաններ են եղել Արտաշես Պապոյանը (բ.գ.դ., պրոֆեսոր), Սամվել Առաքելյանը (պ.գ.թ., դոցենտ), Ռաֆիկ Նահապետյանը (պ.գ.դ., դոցենտ), Վարդան Ալեքսանյանը (պ.գ.թ., դոցենտ), Աշոտ Ներսիսյանը (պ.գ.դ., պրոֆեսոր), Վաչագան Ավագյանը (բ.գ.թ., դոցենտ): 2018 թվականից ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարն է բ․գ․թ․, դոցենտ Կարինե Պողոսի Պողոսյանը։

Տարիների ընթացքում ֆակուլտետի կառուցվածքում կատարվել են մասնակի փոփոխություններ: Տարիների ընթացքում ֆակուլտետի կառուցվածքում կատարվել են մասնակի փոփոխություններ: Հումանիտար գիտությունների ֆակուլտետում այժմ գործում են հետևյալ ամբիոնները.

  • Հայոց պատմության և հասարակագիտության,
  • Մանկավարժության և հոգեբանության,
  • Հայոց լեզվի և գրականության,
  • Օտար լեզուների

Օտար լեզուների ամբիոնի կազմում գործում են Ռուսաց լեզվի և գրականության  և Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիաներ:

Ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Տարրական մանկավարժություն և հոգեբանություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերով:

Contacts

Հեռ.՝ 093-88-42-54

էլ. փոստ՝ humanitar_ib@ysu.am, karine.pogosyan.76@mail.ru

©2023 All rights reserved.