Ներբեռնել կրթական ծրագիրը

 

Ծրագրի նպատակները և խնդիրները 

Ծրագրի նպատակն է պատրաստել կրթության, գիտության, մշակույթի ոլորտների ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի համար պատմության բարձր որակավորում ունեցող մասնագետներ:

 

Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները 

«Պատմություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, թանգարաններում, արխիվներում, ռադիոյի, հեռուստատեսության և մամուլի ասպարեզներում, տուրիզմի ոլորտում, ՀՀ Կրթության և գիտության, Մշակույթի նախարարություններում, Ազգային անվտանգության ծառայությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները. 

  1. Թանգարաններում - էքսկուրսավար, գիտաշխատող, բաժնի վարիչ, տնօրեն։

  2. Արխիվներում  - գիտաշխատող, բաժնի վարիչ, տնօրեն։

  3. Ռադիոյում, հեռուստատեսությունում, մամուլում. - լրագրող, վերլուծաբան։ 

  4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում. - ստորին և միջին օղակների ծառայող: 

  5. Մանկավարժի որակավորման համար լրացուցիչ կրթություն ստանալու դեպքում կարող է աշխատել նաև դպրոցում. - ուսուցիչ 

Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:

 

Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը 

«Պատմություն» կրթական ծրագիրն իրականացնելու համար ֆակուլտետում առկա են 4 լսարաններ, որոնցից մեկը հագեցված է տեխնիկական միջոցներով` համակարգիչ և տեսասարք: 

Մասնաճյուղում հասանելի է ինտերնետ կապը` էլեկտրոնային գրադարաններից օգտվելու համար: Ունենք համապատասխան դիդակտիկ նյութեր`քարտեզներ:

 

 

©2023 All rights reserved.