Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները. 

Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:

«Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության մրցույթին հարցազրույցով առանց ընդունելության քննության կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը հաղթահարած․

  1. .«Գործարարություն և վարչարարություն» մասնագիտական ուղղության և «Տնտեսագիտություն» մասնագիտության ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով հաստատված կրթական ծրագրերի ԵՊՀ ԻՄ և այլ բուհերի բակալավրի առկա և հեռակա ուսուցման ձևերի վերջին երեք տարվա շրջանավարտները,

  2. ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված «Գործարարություն և վարչարարություն» մասնագիտական ուղղության և «Տնտեսագիտություն» մասնագիտության ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով հաստատված կրթական ծրագրերի ԵՊՀ ԻՄ և այլ բուհերի բակալավրի առկա և հեռակա ուսուցման ձևերի շրջանավարտները:

  3. «Գործարարություն և վարչարարություն» մասնագիտական ուղղության և «Տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի և այլ ծրագրերի շրջանավարտների համար, ովքեր չեն հաղթահարել ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում ծառայած և երեք տարուց ավելի վաղ զորացրված դիմորդների համար, ընդունելությունը կատարվում է «Կառավարում /ըստ ոլորտի/» բակալավրի կրթական ծրագրի վերջնարդյունքներին համապաստասխան հարցաշարով անցկացված քննության արդյունքների հիման վրա՝ մրցութային կարգով։

 

©2024 All rights reserved.