Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները.
Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
«Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության մրցույթին հարցազրույցով առանց ընդունելության քննության կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը հաղթահարած․
.«Գործարարություն և վարչարարություն» մասնագիտական ուղղության և «Տնտեսագիտություն» մասնագիտության ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով հաստատված կրթական ծրագրերի ԵՊՀ ԻՄ և այլ բուհերի բակալավրի առկա և հեռակա ուսուցման ձևերի վերջին երեք տարվա շրջանավարտները,
ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված «Գործարարություն և վարչարարություն» մասնագիտական ուղղության և «Տնտեսագիտություն» մասնագիտության ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով հաստատված կրթական ծրագրերի ԵՊՀ ԻՄ և այլ բուհերի բակալավրի առկա և հեռակա ուսուցման ձևերի շրջանավարտները:
«Գործարարություն և վարչարարություն» մասնագիտական ուղղության և «Տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի և այլ ծրագրերի շրջանավարտների համար, ովքեր չեն հաղթահարել ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում ծառայած և երեք տարուց ավելի վաղ զորացրված դիմորդների համար, ընդունելությունը կատարվում է «Կառավարում /ըստ ոլորտի/» բակալավրի կրթական ծրագրի վերջնարդյունքներին համապաստասխան հարցաշարով անցկացված քննության արդյունքների հիման վրա՝ մրցութային կարգով։