- Main
- Group
- Օտար լեզուների ամբիոն
Օտար լեզուների ամբիոնը վերամիավորվել է անգլերեն և ֆրանսերեն լեզուների ամբիոնների, ինչպես նաև ռուսաց լեզվի սեկցիայի հիմքի վրա: Ամբիոնը, հավատարիմ մնալով իր ավանդույթներին, շարունակում է իրականացնել բազմաբնույթ գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ: Այժմ այն ապահովում է ինչպես անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի գործնական ուսուցումը, այնպես էլ տեսական դասընթացների դասավանդումը անգլիական, ֆրանսիական և ռուս բանասիրության տարբեր ոլորտներում: Կրթական ծրագրերը նպատակաուղղված են օտար լեզուների խորացված ուսուցմանը: Տեսական և գործնական դասընթացները հնարավորություն են տալիս ուսանողներին հետագայում հաջողությամբ շարունակելու իրենց ուսումնառությունը տարբեր բուհերի մագիստրատուրաներում: Ամբիոնի գիտական աշխատանքները զարգանում են ժամանակակից լեզվաբանական տարբեր գիտակարգերի ուղղություններով: Ամբիոնի դասախոսները հրատարակում են դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ, մենագրություններ, գիտական հոդվածներ, որոնք նվիրված են արդի լեզվաբանության բազմազան խնդիրներին: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմն ակտիվորեն մասնակցում է հանրապետական և միջազգային գիտաժողովների: Ամբիոնի և Peace Corps կազմակերպության համագործակցության արդյունքում ստեղծվել է English Resource Centre կենտրոնը, որն աջակցում է անգլերեն սովորելու ցանկություն ունեցող բոլոր ուսանողներին:
Օտար լեզուների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Մուրադի Հարությունյանը: