Մասնագիտական պրակտիկա 1
Պրակտիկայի նպատակն է
Ուսանողների համար, բուհի արվեստանոցների հնարավորությունները օգտագործելով, կազմակերպել արտադրություն, որի ընթացքում ուսանողները կցուցադրեն իրենց մասնագիտական գիտելիքները և կարողությունները։
Պրակտիկայի խնդիրները.
մասնակցել արտադրական գործունեությանը և կազմակերպչական գործընթացներին,
տալ որակյալ արտադրություն,
ստեղծել անհատական և խմբային նախագծեր և կազմել պորտֆոլիո։
Գնահատման մեթոդները և չափանիշներն են
Մասնագիտական պրակտիկան ավարտվում է ստուգարքով։ Ուսանողը ներկայացնում է պորտֆոլիո, որտեղ ներառված են պրակտիկայի ընթացքում կատարված նախագծերը։ Ցուցադրում է պրակտիկայի ընթացքում իր կողմից թողարկված արտադրությունը։
Պրակտիկան իրականացվում է 5-րդ կիսամյակում։
Մասնագիտական պրակտիկա 2
Պրակտիկայի նպատակն է
Ավարտական աշխատանքի ոլորտային շրջանակներում իրականացնել հետազոտական աշխատանք և հիմնավորել նախագծի գործնական նշանակությունը։
Պրակտիկայի խնդիրները.
ուսումնասիրել մասնագիտական գրականություն,
նախագծի ոլորտային շրջանակում կատարել հետազոտական աշխատանք,
ստեղծել նախագիծ և կազմել պորտֆոլիո
Գնահատման մեթոդները և չափանիշներն են
Մասնագիտական պրակտիկան ավարտվում է ստուգարքով։ Ուսանողը ներկայացնում է պորտֆոլիո,որտեղ ներառված են պրակտիկայի ընթացքում կատարված հետազոտությունները ավարտական նախագծի վերաբերյալ։
Պրակտիկան իրականացվում է 8-րդ կիսամյակում։