Մասնագիտական պրակտիկա 1

Պրակտիկայի նպատակն է 

Ուսանողների համար, բուհի արվեստանոցների հնարավորությունները օգտագործելով, կազմակերպել արտադրություն, որի ընթացքում ուսանողները կցուցադրեն իրենց մասնագիտական գիտելիքները և կարողությունները։

Պրակտիկայի խնդիրները. 

  • մասնակցել արտադրական գործունեությանը և կազմակերպչական գործընթացներին,

  • տալ որակյալ արտադրություն,

  • ստեղծել անհատական և խմբային նախագծեր և կազմել պորտֆոլիո։

 

Գնահատման մեթոդները և չափանիշներն են

Մասնագիտական պրակտիկան ավարտվում է ստուգարքով։ Ուսանողը ներկայացնում է պորտֆոլիո, որտեղ ներառված են պրակտիկայի ընթացքում կատարված նախագծերը։ Ցուցադրում է պրակտիկայի ընթացքում իր կողմից թողարկված արտադրությունը։

Պրակտիկան իրականացվում է 5-րդ կիսամյակում։

Մասնագիտական պրակտիկա 2

Պրակտիկայի նպատակն է 

Ավարտական աշխատանքի ոլորտային շրջանակներում իրականացնել հետազոտական աշխատանք և հիմնավորել նախագծի գործնական նշանակությունը։ 

 

Պրակտիկայի խնդիրները. 

  • ուսումնասիրել մասնագիտական գրականություն, 

  • նախագծի ոլորտային շրջանակում կատարել հետազոտական աշխատանք, 

  • ստեղծել նախագիծ և կազմել պորտֆոլիո

 

Գնահատման մեթոդները և չափանիշներն են

Մասնագիտական պրակտիկան ավարտվում է ստուգարքով։ Ուսանողը ներկայացնում է պորտֆոլիո,որտեղ ներառված են պրակտիկայի ընթացքում կատարված հետազոտությունները ավարտական նախագծի վերաբերյալ։

Պրակտիկան իրականացվում է 8-րդ կիսամյակում։

©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: