- Main
- ԵՊՀ մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների այցը Իջևանի մասնաճյուղ
2019թ. մարտի 20-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները՝ կենտրոնի տնօրեն, «Համալսարանական» թատրոն-ստուդիայի գեղ. ղեկավար Կարինե Դավթյանի, կենտրոնի երգչախմբի և կամերային նվագախմբի գեղ. ղեկավար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հյուրընկալվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:
Այցելության նպատակն էր մոտիկից ծանոթանալ ԵՊՀ ԻՄ-ին, կենտրոնի մշակութային նախաձեռնություններում ընդգրկել մասնաճյուղի ուսանողներին, խորացնել համագործակցությունը, իրականացնել համատեղ ծրագրեր:
Նախ տեղի ունեցավ ԵՊՀ մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների և մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի հանդիպումը, որի ընթացքում պարոն Ցուցուլյանը ողջունեց կենտրոնի ներկայացուցիչների նախաձեռնությունը, համագործակցելու պատրաստակամությունը, գծագրվեցին փոխհամագործակցության եզրերը:
Այնուհետև հյուրերն ընդհանուր կերպով ծանոթացան մասնաճյուղի առօրյային, գրադարանին նվիրեցին իրենց գործունեությանը վերաբերող գրքեր, տեսան Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների՝ բուհի պատերը զարդարող աշխատանքները:
Ապա կայացավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողության հետ հանդիպում, որի ընթացքում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը ուսանողներին ծանոթացրեց կենտրոնի անձնակազմին, շնորհանդեսի ուղեկցությամբ համառոտ ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը, կենտրոնի կազմում գործող մշակութային խմբերը և նրանց միջոցով իրականացվող բազմաբնույթ մշակութային միջոցառումները, Մշակույթի կենտրոնի նպատակներն ու խնդիրները, գործունեության հիմնական ուղղությունները:
Մասնավորապես նշվեց, որ 2006թ. հունիսին ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ ստեղծվեց ԵՊՀ մշակույթի կենտրոնը, որի առաջնահերթ խնդիրներն էին բուհի մշակութային կյանքի, համալսարանականների շրջանում անցկացվող մշակութային միջոցառումների համակարգումը, ինչպես նաև ԵՊՀ-ում գործող կառույցների կողմից կազմակերպած միջոցառումների համախմբումն ու դրանց որակական չափանիշների ապահովումը: Այս խնդիրներն իրականացնելու նպատակով արհեստավարժ ղեկավարների միջոցով կազմավորվեցին մշակութային բազմաբնույթ համույթներ, որոնց աշխատանքներում ներգրավվեցին ստեղծագործող և շնորհալի ուսանողներ, դասախոսներ:
Մշակույթի կենտրոնի կազմում գործում են հետևյալ մշակութային խմբերը.
Մշակույթի կենտրոնի նպատակներն ու խնդիրներն են.
Մշակույթի կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են.
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ շեշտվեց նաև 2019թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Անկախության սերնդի ձայնը» երիտասարդ ստեղծագործողների և կատարողների միջազգային ուսանողական մրցույթի մասին, որին մինչև ս.թ. ապրիլի 30-ը կարող են դիմել նաև ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները:
Հանդիպման վերջում ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, ով շնորհակալություն հայտնեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներին՝ այցելության և համագործակցելու նախաձեռնության համար՝ նշելով. «Մյուս հանդիպմանը Իջևանում կունենանք Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ի հիման վրա ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից բեմադրված ներկայացում, որը կլինի սկիզբը՝ շարունակելու համագործակցությունը»: