Ներբեռնել կրթական ծրագիրը

 

Ծրագրի նպատակները և խնդիրները․ 

  • Տրամադրելու բազմակողմանի գիտելիքներ հոգեբանության հիմնարար ոլորտների՝ ընդհանուր հոգեբանության, սոցիալական, զարգացման, կլինիկական հոգեբանության վերաբերյալ, տալու խոր տեսական հենք հոգեկանի կառուցվածքը, զարգացումը, ախտաբանական դրսևորումները հասկանալու, մեկնաբանելու և վերլուծելու համար: 

  • Զարգացնելու ուսանողների մասնագիտական կարողությունները՝ ուսուցանելով հոգեախտորոշման, հոգեբանական հետազոտության իրականացման, հոգեբանական խորհրդատության սկզբունքներն ու մեթոդները:

  • Զարգացնելու ուսանողների ընդհանրական մտավոր կարողությունները՝ վերլուծություն, համեմատություն և համադրում, քննադատական մտածողությունը, տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթելու, մեկնաբանելու և ներկայացնելու կարողությունը:

  • Զարգացնելու ուսանողների աշխատանքային գործունակությունը՝ իրենց ուսումնառության ոլորտին և մակարդակին համապատասխան: 

  • Օգնելու նրանց՝ կիրառելու մասնագիտական կարողությունները արդի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

 

Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները 

«Հոգեբանություն» կրթական ծրագրի շրջանավարտները ինքնուրույն մասնագիտական գործունեության հնարավորություն կունենան հոգեախտորոշման, հոգեբանական աջակցության, առողջապահական, մասնագիտական գործունեության, սոցիալական խնամքի և կրթական ոլորտներում:

Շրջանավարտները կարող են աշխատել. 

  • խնամքի և պաշտպանության ցերեկային կենտրոններում.որպես սոցիալական խնամք և հոգեբանական աջակցություն իրականացնող մասնագետներ, 

  • հիմնական և ավագ դպրոցներում որպես հոգեախտորոշիչ, 

  • զարգացնող, հոգեշտկող և աջակցող հոգեբան-մասնագետներ, 

  • կազմակերպություններում որպես անձնակազմի հետ աշխատող հոգեբաններ, 

  • փորձառու հոգեբանի ղեկավարությամբ (սուպերվիզիայի ներքո) հոգեբանական ծառայության կենտրոններում որպես հոգեբանական ախտորոշում և աջակցություն իրականացնող մասնագետներ: 

Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:

 

Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը 

Սույն ծրագրով ուսումնառության օժանդակության համար առկա են բազմազան ռեսուրսներ՝ մասնագիտական գրականություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն), էլեկտրոնային գրադարան, քանակական հետազոտությունների համար նախատեսված համակարգչային ծրագրեր, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ դասախոսություններ իրականացնելուն հարմարեցված լսարաններ: Ուսանողները մասնակցում են լաբորատորիաների աշխատանքներին, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակներում լաբորատորիաների կողմից իրականացվող միջմշակութային ուսումնասիրություններին: 

Ֆակուլտետի դասախոսական անձնակազմը կիրառում է դասավանդման և ուսումնառության նորարարական մեթոդներ և միջոցներ՝ բանավեճեր, փոքր խմբերով աշխատանքներ, հետազոտական առաջադրանքներ, որոնք նպաստում են ծրագրի կրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը:

 

 

©2024 Все права защищены.