Մասնագիտական պրակտիկա

Մասնագիտական պրակտիկայի նպատակն է՝ 

ծանոթացնել ուսանողներին մասնագիտական աշխատանքի գործնական ասպեկտներին, նպաստել տեսական գիտելիքների գործնականում կիրառման փորձի և մասնագիտական որակների ձևավորմանը, ամրապնդմանը և զարգացմանը, խթանել գործնական աշխատանքում անհրաժեշտ անձնային որակների զարգացումը: 

Ուսանողներին հնարավորություն տալ 

  • ծանոթանալ հաստատության համապատասխան աշխատակիցների, սաների հետ 

  • հաստատության համապատասխան աշխատակիցների թույլտվությամբ ծանոթանալ հաստատության սաների համապատասխան տվյալների, գործունեության արդյունքների հետ, 

  • ինքնուրույն կիրառել հոգեբանական ուսումնասիրության մեթոդներ՝ դիտում, զրույց, և գործունեության արդյունքների ուսումնասիրություն, 

  • ղեկավարի օգնությամբ և հաստատության մասնագետների թույլտվությամբ անցկացնել թեստավորում՝ կիրառել պրոեկտիվ և հոգեմետրիկ թեստեր, 

  • ղեկավարի օգնությամբ կատարել դիտման, զրույցի, գործունեության արդյունքների ուսումնասիրություն և թեստավորման արդյունքում գրանցված տվյալների հոգեբանական վերլուծություն 

  • ղեկավարի օգնությամբ հոգեբանական վերլուծության հիման վրա կատարել եզրակացություն։

Գնահատման մեթոդները և չափանիշներն են. 

Ստուգարք՝ հիմնված անհատական հաշվետվության կազմման և պաշտպանության վրա:

 

Պրակտիկան իրականացվում է 8-րդ կիսամյակում։

 
©2024 Все права защищены.