- Главная
- Faculty
- Факультет гуманитарных наук
- Педагогика и методика начального обучения
Ծրագրի նպատակն է. ՀՀ-ի հանրակրթական դպրոցների համար պատրաստել տարրական դասարանների որակյալ մանկավարժներ՝ ապագա մասնագետներին տրամադրելով մասնագիտական և գործնական գիտելիքներ, նրանց օժտելով անհրաժեշտ գործնական կարողություններով և հմտություններով, որոնք նորարական և ստեղծագործ մասնագիտական մեթոդների կիրառմամբ տարրական դպրոցի աշակերտների մոտ կապահովեն հանրկրթական չափորոշիչներով նախատեսված կրթական վերջնարդյունքների ձևավորումը:
Բուհն ավարտելուց հետո շրջանավարտները կարող են աշխատանքի անցել դպրոցներում, կրթական կառավարչական, արտադպրոցական, արտաուսումնական հաստատություններում, զբաղեցնելով հետևյալ պաշոնները`
տարրական դպրոցի դասատուներ.
դասվարներ.
մեթոդիստներ.
ուսումնական հաստատությունների ղեկավարման քաղաքացիական ծառայության պաշտոններ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են գրադարան և գրականության էլեկտրոնային ռեսուրսներ, լաբորատորիաներ, տեխնիկական ժամանակակից միջոցներ: