Ներբեռնել կրթական ծրագիրը

 

Ծրագրի նպատակները և խնդիրները 

Ծրագրի նպատակն է. ՀՀ-ի հանրակրթական դպրոցների համար պատրաստել տարրական դասարանների որակյալ մանկավարժներ՝ ապագա մասնագետներին տրամադրելով մասնագիտական և գործնական գիտելիքներ, նրանց օժտելով անհրաժեշտ գործնական կարողություններով և հմտություններով, որոնք նորարական և ստեղծագործ մասնագիտական մեթոդների կիրառմամբ տարրական դպրոցի աշակերտների մոտ կապահովեն հանրկրթական չափորոշիչներով նախատեսված կրթական վերջնարդյունքների ձևավորումը:

 

Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները 

Բուհն ավարտելուց հետո շրջանավարտները կարող են աշխատանքի անցել դպրոցներում, կրթական կառավարչական, արտադպրոցական, արտաուսումնական հաստատություններում, զբաղեցնելով հետևյալ պաշոնները` 

  • տարրական դպրոցի դասատուներ. 

  • դասվարներ. 

  • մեթոդիստներ. 

  • ուսումնական հաստատությունների ղեկավարման քաղաքացիական ծառայության պաշտոններ: 

 

Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:

 

Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը. 

Ուսումնառության գործընթացում օգտագործվում են գրադարան և գրականության էլեկտրոնային ռեսուրսներ, լաբորատորիաներ, տեխնիկական ժամանակակից միջոցներ:

 

 

 

©2023 All rights reserved.