Ներբեռնել կրթական ծրագիրը

 

Ծրագրի նպատակները և խնդիրները

Ծրագրի նպատակն է պատրաստել անգլերեն լեզվի և գրականության բնագավառում միջառարկայական գիտելիքներով և հմտություններով օժտված մասնագետներ, որոնք ունակ կլինեն. 

  1. ներդնելու անգլերեն (ֆրանսերեն) բանավոր և գրավոր խոսքի գիտելիքներն ու հմտությունները հաղորդակցման տարբեր ոլորտներում,

  2. կատարելու գրավոր և բանավոր թարգմանություններ,

  3. կատարելու գիտական հետազոտություններ անգլերենի և անգլո-ամերիկյան գրականության տեսա կան և գործնական խնդիրների վերաբերյալ,

  4. զուգադրելու լեզուն և մշակույթը հասարակական կյանքի և գիտության ոլորտներում,

  5. ներդնելու հետազոտական հմտություններ լեզվաբանության և քաղաքակրթության ոլորտներում։

 

Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները 

«Անգլերեն լեզու և գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել բարձրագույն կրթության և տնտեսության այն բոլոր ոլորտներում, որտեղ պահանջվում է անգլերեն լեզվի իմացություն, և զբաղեցնել հետևյալ պաշտոնները. 

  1. թարգմանիչ, 
  2. մենեջեր, 
  3. էքսկուրսավար, 
  4. կրտսեր գիտաշխատող, 
  5. մամլո քարտուղար, 
  6. խմբագիր: 

Հնարավոր աշխատավայրերն են.

  1. միջազգային կազմակերպություններ, 
  2. կրթական և հետազոտական պետական ու մասնավոր հիմնարկներ, 
  3. տուրիստական գործակալություններ, 
  4. թանգարաններ: 

Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում: Մանկավարժի որակավորման համար լրացուցիչ կրթություն ստանալու դեպքում կարող են աշխատել նաև դպրոցում, որպես` ուսուցիչ:

 

Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը 

Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները. 

  • մասնագիտական գրականությամբ հագեցած գրադարան, 
  • էլեկտրոնային ռեսուրսներ, 
  • համակարգչային սրահներ, 
  • անգլերենի ռեսուրս կենտրոն, 
  • ֆրանսերենի ուսուցման սրահ, 
  • սպորտ դահլիճ, 
  • խաղահրապարակներ ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն ինֆոտուն։

 

 

©2024 Все права защищены.