Ներբեռնել կրթական ծրագիրը
Ծրագրի նպատակները և խնդիրները
Ծրագրի նպատակն է պատրաստել անգլերեն լեզվի և գրականության բնագավառում միջառարկայական գիտելիքներով և հմտություններով օժտված մասնագետներ, որոնք ունակ կլինեն.
ներդնելու անգլերեն (ֆրանսերեն) բանավոր և գրավոր խոսքի գիտելիքներն ու հմտությունները հաղորդակցման տարբեր ոլորտներում,
կատարելու գրավոր և բանավոր թարգմանություններ,
կատարելու գիտական հետազոտություններ անգլերենի և անգլո-ամերիկյան գրականության տեսա կան և գործնական խնդիրների վերաբերյալ,
զուգադրելու լեզուն և մշակույթը հասարակական կյանքի և գիտության ոլորտներում,
ներդնելու հետազոտական հմտություններ լեզվաբանության և քաղաքակրթության ոլորտներում։
Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Անգլերեն լեզու և գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել բարձրագույն կրթության և տնտեսության այն բոլոր ոլորտներում, որտեղ պահանջվում է անգլերեն լեզվի իմացություն, և զբաղեցնել հետևյալ պաշտոնները.
- թարգմանիչ,
- մենեջեր,
- էքսկուրսավար,
- կրտսեր գիտաշխատող,
- մամլո քարտուղար,
- խմբագիր:
Հնարավոր աշխատավայրերն են.
- միջազգային կազմակերպություններ,
- կրթական և հետազոտական պետական ու մասնավոր հիմնարկներ,
- տուրիստական գործակալություններ,
- թանգարաններ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում: Մանկավարժի որակավորման համար լրացուցիչ կրթություն ստանալու դեպքում կարող են աշխատել նաև դպրոցում, որպես` ուսուցիչ:
Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
- մասնագիտական գրականությամբ հագեցած գրադարան,
- էլեկտրոնային ռեսուրսներ,
- համակարգչային սրահներ,
- անգլերենի ռեսուրս կենտրոն,
- ֆրանսերենի ուսուցման սրահ,
- սպորտ դահլիճ,
- խաղահրապարակներ ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն ինֆոտուն։