- Главная
- Faculty
- Факультет гуманитарных наук
- Армянский язык и литература
Ծրագիրը նպատակ ունի նախապատրաստելու բանասիրության բնագավառում միջառարկայական գիտելիքներով և հմտություններով զինված մասնագետներ, գիտության, կրթության, ինչպես նաև հասարակական կյանքի տարբեր բնագավառներում աշխատանքային գործունեության համար, որոնք ունակ կլինեն՝
Համադրելու տեսական և կիրառական լեզվաբանության և գրականագիտության գիտելիքները բանասիրական ուսումնասիրություններ կատարելու٫ դասավանդելու٫ խմբագրական աշխատանքներ կատարելու համար
Կիրառելու միջառարկայական գիտելիքներն արդի լեզվաբանական և գրականագիտական հետազոտություններում գիտական վերլուծություններ٫ խմբագրական գործ٫ թարգմանական ծրագրեր٫ մանկավարժական աշխատանք իրականացնելիս:
Կազմակերպելու և ուղղորդելու գրական երկերի վերլուծման, տեքստերի խմբագրման, թարգմանության, հրատարակության պատրաստելու, լեզվական ու գրականագիտական առարկաներ ուսուցանելու աշխատանքներ։
Ծրագրի խնդիրն է պատկերացում տալ կրթության ոլորտի զարգացման ընդհանուր միտումների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, համակարգչային իմացության վերաբերյալ:
Ծրագրի շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել ԵՊՀ, ինչպես նաև ուսումնական տարբեր հաստատությունների մագիստրատուրայում:
«Հայոց լեզու և գրականություն« ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել՝
գիտահետազոտական հիմնարկություններում` բանասեր- կրտսեր գիտաշխատող,
հանրակրթական դպրոցներում` որպես մեթոդիստ,
տուն-թանգարաններում,
խմբագիր, լրագրող, սրբագրիչ,
հայոց լեզվի և գրական խմբակների ղեկավար,
գրադարանավար,
կրթամշակութային տարբեր հաստատություններ և այլ պետական ու մասնավոր հիմնարկներ ու ձեռնարկություններ:
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները. գիտական քննարկումներ և բանավեճեր, հանդիպումներ գրողների, մշակութային գործիչների հետ, գրադարան և գրականության էլեկտրոնային ռեսուրսներ: