Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները. 

Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները: «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության մրցույթին հարցազրույցով՝ առանց ընդունելության քննության կարող են մասնակցել.

  1. ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման ձևերի վերջին երեք ուսումնական տարվա (տարին հաշվվում է՝ սկսած գործող ուսումնական տարվանից) կամայական մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի այն շրջանավարտները, ովքեր ստացել են մանկավարժի լրացուցիչ որակավորում և հաղթահարել են ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը, 

  2. ԵՊՀ ԻՄ-ի մյուս տարիների կամայական մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի այն շրջանավարտները, ովքեր ստացել են մանկավարժի որակավորում և 2 հաղթահարել են ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը, 

  3. այլ բուհերի «Նախադպրոցական մանկավարժություն», «Ընդհանուր մանկավարժություն» և «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտությունների բակալավրի առկա և հեռակա ուսուցման ձևերի վերջին երեք տարվա շրջանավարտները, ովքեր հաղթահարել են ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը,

  4. դպրոցների այն ուսուցիչները, ովքեր ունեն առնվազն 5 տարվա մանկավարժական փորձ, 

  5. ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված 3 կետում նշված մասնագիտությունների դիմորդները։

 

©2024 Все права защищены.