Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները.
Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները: «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության մրցույթին հարցազրույցով՝ առանց ընդունելության քննության կարող են մասնակցել.
ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման ձևերի վերջին երեք ուսումնական տարվա (տարին հաշվվում է՝ սկսած գործող ուսումնական տարվանից) կամայական մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի այն շրջանավարտները, ովքեր ստացել են մանկավարժի լրացուցիչ որակավորում և հաղթահարել են ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը,
ԵՊՀ ԻՄ-ի մյուս տարիների կամայական մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի այն շրջանավարտները, ովքեր ստացել են մանկավարժի որակավորում և 2 հաղթահարել են ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը,
այլ բուհերի «Նախադպրոցական մանկավարժություն», «Ընդհանուր մանկավարժություն» և «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտությունների բակալավրի առկա և հեռակա ուսուցման ձևերի վերջին երեք տարվա շրջանավարտները, ովքեր հաղթահարել են ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը,
դպրոցների այն ուսուցիչները, ովքեր ունեն առնվազն 5 տարվա մանկավարժական փորձ,
ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված 3 կետում նշված մասնագիտությունների դիմորդները։