Ներբեռնել կրթական ծրագիրը

 

Ծրագրի նպատակները 

  • Պատրաստել բարձր որակավորման բակալավր-մասնագետներ, ովքեր իրերի նախագծման պրոցեսումտիրապետում են արդի ստեղծագործական մտածելակերպի և համակարգչով դիզայն ծրագրերի կատարման հմտությունների, հագուստի նախագծման և մոդելավորման հմտությունների: 

  • Ուսանողների համար ապահովել կրթական միջավայր և տեսական և գործնական դասընթացների շնորհիվ շրջանավարտների մոտ ձևավորել գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու, ուսանողների գեղագիտական, ինտելեկտուալ, վերլուծական և կատարողական կարողությունների զարգացման համար:

 

Ապագա կարիերայի հնարավորությունները 

«Դեկորատիվ կիրառական արվեստ» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել կրթության և մշակույթի ոլորտներում, գեղագիտական կենտրոններում, գորգագործության, խեցեգործության, փայտի և մետաղի արտադրամասերում՝ զբաղեցնելով հետևյալ պաշտոնները. 

  • hետազոտող, 

  • ուսումնական վարպետներ, 

  • մասնագետ-խորհրդատուներ, 

  • վարպետ - մասնագետ, 

  • գեղագիտական կենտրոնի ուսուցիչ, 

  • նկարիչ-ձևավորող:

 

Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը 

Ուսումնառության գործընթացում օգտագործում են հետևյալ օժանդակ ռեսուրսները. 

  • գիպսե, կավե, պլաստմասե ռեկվիզիտներ նատյուրմորտների համար, 

  • մոլբերտներ և գծագրական վահանակներ, 

  • խեցեգործության և քանդակի համար նախատեսված սեղանիկներ, 

  • մուֆելային վառարան, 

  • համակարգիչներ, 

  • գորգագործության և կարպետագործության տորքեր և շրջանակներ, 

  • մետաղի մշակման լաբորատոր սարքավորումներ, 

  • փայտի գեղարվեստական մշակման լաբորատորիայի սարքավորումներ,

  • պրոյեկտորներ

 

 

©2024 Все права защищены.