Факультет прикладного искусства

Իջևանի տարածաշրջանային քոլեջի հիմնադրման պահից` 1991-1994 թթ., «Դեկորատիվ-կիրառական արվեստ» մասնագիտությունը գործել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կազմում:

1994թ. «Դեկորատիվ-կիրառական արվեստ» մասնագիտության հիման վրա ձևավորվում է Կիրառական արվեստի ֆակուլտետը, և դեկան է նշանակվում Պողոս Մկրտիչի Կարապետյանը:

1996-2006 թթ. ֆակուլտետի դեկանը եղել է ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Սպարտակ Հայկի Սարգսյանը:

2006-2014 թթ. ֆակուլտետը ղեկավարել է տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ (պաշտոնը) Կամո Բենիկի Այվազյանը:

2014-2021 թթ. ֆակուլտետը ղեկավարել է ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ (պաշտոնը) Ալեքսան Շամիլի Մարգարյանը:

2021թ. փետրվարի 1-ից ֆակուլտետի դեկանն է բան. գիտ. թեկնածու, դոցենտ (պաշտոնը) Վահան Արշակի Աղաբաբյանը։

Մինչև 2007թ. ֆակուլտետն ունեցել է երկու մասնագիտություն` «Կիրառական զարդարվեստ և ժողովրդական արհեստներ» և «Դիզայն»: Այնուհետև ֆակուլտետում ուսուցանվել է միայն «Կիրառական արվեստ» մասնագիտությունը:

2014 թ.-ից սկսած՝ ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է «Կիրառական արվեստ» և «Դիզայն (գեղար)» մասնագիտություններով:

Образовательные программы

Контакты

Հեռ.` 096-98-76-54, 096-55-75-56

էլ. փոստ` appliedart_ib@ysu.amvahan.aghababyan@ysu.am

©2023 Все права защищены.