Ներբեռնել կրթական ծրագիրը

 

Ծրագրի նպատակները 

  • Պատրաստել բարձր որակավորման բակալավր-մասնագետներ, ովքեր իրերի նախագծման պրոցեսումտիրապետում են արդի ստեղծագործական մտածելակերպի և համակարգչով դիզայն ծրագրերի կատարման հմտությունների, հագուստի նախագծման և մոդելավորման հմտությունների: 

  • Ուսանողների համար ապահովել կրթական միջավայր և տեսական և գործնական դասընթացների շնորհիվ շրջանավարտների մոտ ձևավորել գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու, ուսանողների գեղագիտական, ինտելեկտուալ, վերլուծական և կատարողական կարողությունների զարգացման համար:

 

Ապագա կարիերայի հնարավորությունները

«Դիզայն» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել մշակույթի բաժիններում, գեղագիտական կենտրոններում, պետական և մասնավոր հաստատություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.

  • ուսումնական վարպետներ, մասնագետ-խորհրդատուներ, 

  • ներքին միջավայրի ձևավորման մասնագետներ (ինտերիեր), 

  • արտադրական/արդյունաբերական ոլորտի դիզայներ,

  • համակարգչային-գրաֆիկական դիզայներ, 

  • տպագրության ոլորտի մասնագետ, 

  • հագուստի/դեկորացիաների ձևավորման մասնագետ, 

  • ոճաբան, 

  • նկարիչ-ձևավորող։

 

Ուսումնառության օժանդակության ռեսուրսներ և ձևեր 

Ուսումնառության գործընթացում օգտագործում են հետևյալ օժանդակ ռեսուրսները. 

  • գիպսե, պլաստմասե ռեկվիզիտներ նատյուրմորտների համար,

  • մոլբերտներ և գծագրական վահանակներ, 

  • կարի մեքենաներ, 

  • խեցեգործության և քանդակի համար նախատեսված սեղանիկներ, 

  • մուֆելային վառարան,

  • համակարգիչներ,

  • գունավոր բազմաֆունկցիոնալ տպիչ/ներ, 

  • 3Դ տպիչ,

  • պրոյեկտոր, 

  • մանեկեններ,

  • երկաթյա սեղաններ,

  • էտյուդնիկներ,

  • մանրակերտեր պատրաստելու համար նախատեսված, 

  • նյութեր/սարքավորումներ:

 

 

©2024 Все права защищены.