Բաժնում ներկայացված են ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկություններ, այդ թվում՝ ընդունելության կարգը, առկա մասնագիտությունները, տեղերի քանակը և վարձաչափերը, ընդունելության արդյունքները, ներբուհական քննությունների (Դեկորատիվ-կիրառական արվեստ և Դիզայն) ծրագրերը։


Միասնական քննությունների առարկաների հայտագրումը, քննությունների անցկացումը և մասնագիտությունների հայտագրումն իրականացվում են երեք փուլով:

Պահանջվող փաստաթղթերը

  1. ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով),
  2. լուսանկար (3x4 չափսի) - 1 հատ,
  3. անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից),
  4. գնահատականների վերաբերյալ ԳԹԿ կողմից տրված վկայագիր (բնօրինակը),
  5. զինվորական գրքույկ (բնօրինակը) (առկայության դեպքում),
  6. արտոնություններից օգտվելու դեպքում՝ անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր։

 

Ուշադրություն. Ներբուհական քննության համար նախատեսված 3000 և փաստաթղթերի ընդունման 1500 դրամ գումարները պետք է վճարել «Արդշինբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 2476100170940000:

2024-2025 ուստարվա ընդունող հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը


ԵՊՀ ԻՄ ընդունող հանձնաժողովն աշխատում է ապրիլի 16-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ՝ ժամը 10:00-ից 17:00-ն, 

Ոչ աշխատանքային օրեր` ապրիլի 21, 22, 24, 28, 29 մայիսի 1, 5, 6, 9։


Հունիսի 26-ից մինչև հունիսի 29-ը ներառյալ հանձնաժողովն աշխատում է ժամը 10:00-ից 17:00-ն։

 

Հուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ հանձնաժողովն աշխատում է ժամը 10:00-ից 17:00-ն, 

Ոչ աշխատանքային օր` հուլիսի 21,22։

 

ԸՆԴՄԻՋՈՒՄ՝ Ժամը 13:00 – 14:00

 


 

Контакты

Կապ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հանձնաժողովի հետ՝ 
 

Հեռ.՝ 096987654 (Վ. Աղաբաբյան)

էլ․ հասցե՝ vahan.aghababyan@ysu.am

©2023 Все права защищены.