Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման 1-ին փուլով դիմորդներն ընդունելության քննությունների դիմում-հայտը www.dimord.am կայքէջի միջոցով ԳԹԿ են ուղարկում առցանց եղանակով տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ (դեկտեմբերի 25-ին՝ մինչև ժամը 18։00-ն) ընկած ժամանակահատվածում։ Քննությունների հայտագրման երկրորդ փուլն և մասնագիտությունների հայտագրման առաջին փուլը ընդգրկում է տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ (մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18։00-ն)։
Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլն ընդգրկում է տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն (հուլիսի 1-ին՝ մինչև ժամը 18։00-ն)։