Այս բաժնում ներկայացված են ուսանողներին վերաբերվող փաստաթղթերը, ուղեցույցները և զեղչերի և կրթաթոշակների վերաբերյալ տեղեկատվությունը։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ուղերձը ուսանողներին

 Սիրելի՛ ուսանողներ, Տավուշ աշխարհի սահմանամերձ գոտում հիմնադրված մեր կրթօջախն արդեն 30 տարի կյանքի լայնահուն ճամփաներ է բացում մարզի երիտասարդության համար, ովքեր համալսարան են գալիս դպրոցական տարիներին ձևավորված նախասիրություններով՝ դառնալու տնտեսագետ ու բնագետ, պատմաբան ու բանասեր, հոգեբան ու արվեստագետ…

Տարածաշրջանային բուհերի շարքում իր գիտակրթական մակարդակով և ազգապահպան նշանակությամբ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղը առաջատար դիրք է գրավում։ Մասնաճյուղում ստեղծված են բոլոր պայմանները (ժամանակակից տեխնիկայով կահավորված լսարաններ, արվեստանոցներ, հարուստ գրադարան, մարզասրահ)՝ գիտության լույսով իմաստավորելու ուսանողական տարիները, հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համալսարանական  առօրյան:

Կրթօջախի պրոֆեսորադասախոսական կազմը գիտության ժամանակակից նվաճումներով առաջնորդվող հզոր մի ներուժ է՝ հրավիրված ԵՊՀ-ից, հանրապետության առաջնակարգ այլ բուհերից և համալրված տեղացի որակյալ մասնագետներով, որոնց գործունեությունը նպատակաուղղված է ուսանողներին մրցունակ դարձնելու մարզի և հանրապետության աշխատաշուկաներում:

Վստահ եմ, որ ձեր ուսանողական տարիները կլինեն անմոռաց հուշերով լի, և դուք, որդեգրած ավանդված ռազմահայրենասիրական ոգին, կառչած մեր բիբլիական հող ու ջրին, ձեր ստացած հարուստ ու բազմակողմանի գիտելիքներով կդառնաք բանիմաց մասնագետներ ու բարձր կպահեք մեր համալսարանի անունն ու օրեցօր բարձրացող հեղինակությունը…

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, 

ֆիզ.մաթ. գիտ. թեկն., դոցենտ Անուշավան Մակարյան

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)

Սույն կանոնակարգը սահմանում Է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ` ԵՊՀ ԻՄ) համապատասխան ուսուցման ձևով, բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողներին ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) հատկացնելու, պետական կամ ներբուհական կրթաթոշակներ տրամադրելու կարգը, չափերը և պայմանները: 

Սույն կանոնակարգի իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության օրենքները, կառավարության որոշումները, ԵՊՀ ԻՄ կանոնադրությունը և այլ իրավական ակտերը:

 

Կարդալ կանոնակարգը

©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: