Ուսումնական պրակտիկա
Ուսումնական պրակտիկան կազմակերպվում է բակալավրիատի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար, նպատակն է ամրապնդել և խորացնել ուսումնառության ընթացքում ուսանողի ձեռք բերած տեսական գիտելիքները՝ նպաստելով մասնագիտական կարողությունների ու հմտությունների ձևավորմանը:
Ուսումնական պրակտիկան ունի ճանաչողական գործառույթ: Կրթական ծրագրի կարիքներից ելնելով տարբեր աշխատանքների կատարմամբ (տեղեկատվության հավաքագրում, համակարգում, վերլուծում, ստեղծագործական աշխատանքների կատարում) ուսանողը ձեռք է բերում ճանաչություն՝ ուղղված հետագա մասնագիտական գործունեությանը:
Ուսումնական պրակտիկան կարող է անցկացվել ինպես համալսարանում, այնպես էլ դրանից դուրս` կախված մասնագիտության կրթական ծրագրի մեջ ներառված ուսումնասիրվող օբյեկտների առանձնահատկություններից:
Ուսումնական պրակտիկայի ամբողջ ընթացքն արձանագրվում է ուսանողի օրագրում: