Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
15 հունիս, 2020
Փաստաթղթի տեսակ
Ընթացակարգ
Կարգավիճակ
Գործում է
Heading image
«Գծանկար» առարկայի ներբուհական ընդունելության քննության ընթացակարգը

Գծանկար առարկայի ներբուհական քննությունը անցկացվում է երկու օրում՝ 4-ական ժամ տևողությամբ: 

Քննության առաջին օրը, քննաթերթում նշված ժամին, դիմորդը մասնաճյուղ է ներկայանում անձնագրով, ներբուհական քննության համար վճարված 1500 դրամի անդորագրով, բուհի կողմից դիմորդին տրամադրված քննաթերթով, ինչպես նաև քննության համար անհրաժեշտ գրենական պիտույքներով՝ 

1. նկարչական տախտակ A2 ֆորմատի թղթի համար, 

2. A2 ֆորմատի նկարչական սպիտակ թուղթ (տրվում է մասնաճյուղի կողմից), 

3. Գրաֆիտե սև մատիտներ` չոր, միջին և փափուկ տեսակների (օրինակ՝ H, HB, B), 

4. Ռետին, սրիչ, կոճգամներ:

©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: