- Main
- Faculty
- Faculty of Natural Sciences
- Informatics and Applied Mathematics
ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ Հայաստանի Հանրապետությունում ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի զարգացման համար,
պատրաստել ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառի մասնագետներ նախագծային, արտադրա-տեխնոլոգիական, գիտական և գիտահետազոտական, կազմակերպչական և կառավարման գործունեության համար, որոնք ունակ կլինեն.
համադրելու հիմնարար և կիրառական մաթեմատիկայի գիտելիքները տարբեր համակարգերի մոդելավորման, տեղեկատվությունների որոնման, տվյալների հենքերի ստեղծման, պահպանման և օգտագործման նպատակով,
աշխատելու գիտական և գիտաարդյունաբերական բնագավառներում,
կատարելու տարբեր ոլորտներում հետազոտությունների արդյունքների և գործընթացների արդյունավետության վերլուծություն
ապահովել մաթեմատիկական մոդելների և մեթոդների, ալգորիթմների, ծրագրային ապահովման նախագծման և թեստավորման մեթոդների հետազոտում և մշակում, գիտական տեխնոլոգիաների և ծրագրային փաթեթների օգտագործում կիրառական խնդիրների լուծման համար,
ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրույթների, նախագծման, վերլուծության և մշակման հիմնարար սկզբունքների ու մեթոդների յուրացումը և ձևավորել գործնական կիրառման կարողություններ,
ձևավորել գրավոր, բանավոր և գրաֆիկական հաղորդակցության ու թիմային աշխատանքի կարողություններ,
նախապատրաստել շրջանավարտներին բազմաբնույթ մասնագիտական կարիերայի ու աշխատատեղերի, ինչպես նաև շարունակական մասնագիտական կատարելագործման համար,
ստեղծել անհրաժեշտ կրթական նախադրյալներ ծրագրի շրջանավարտների կրթությունը մագիստրոսի ու հետազոտողի ծրագրերով ուսումնառությունը շարունակելու համար:
«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել տեղեկատվական տեխնոլոգիաների բազմաբնույթ ոլորտներում գործող պետական և մասնավոր հիմնարկներում, կազմակերպություններում և ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Գիտահետազոտական ինստիտուտներում`
գիտաշխատող,
ինժեներ-մաթեմատիկոս,
ինժեներ-ծրագրավորող,
Պետական և մասնավոր հիմնարկներում`
ինժեներ-մաթեմատիկոս, ինժեներ-ծրագրավորող,
տեղեկատվական բազաներ ստեղծող և սպասարկող մասնագետ,
վիճակագրական վերլուծությունների մասնագետ,
արտադրանքի վերահսկման բաժինների ծրագրային մասնագետ և այլն:
Լրացուցիչ մանկավարժական դասընթացներ անցնելուց հետո ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել նաև ՀՀ ԿԳՆ ավագ, հիմնական և միջին դպրոցներում որպես ուսուցիչ, ուսումնակրթական ինժեներական լաբորատորիաներում որպես դասընթացավար:
Հնարավոր աշխատավայրերն են. ՀՀ ԿԳՆ դպրոցներ, քոլեջներ, բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, ՊՆ հատուկ ստորաբաժանումներ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող բազմաբնույթ կազմակերպություններ: Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա կրթական ծրագիրն իրականացնելու համար ֆակուլտետում առկա են 9 լսարաններ, որոնցից երկուսը հագեցված են տեխնիկական միջոցներով` համակարգիչ և տեսասարք, երկու համակարգչային սրահներ՝ յուրաքանչյուրը հագեցած 20 համակարգիչներով և տեսասարքերով, միկրոկոնտրոլերների ծրագրավորման լաբորատորիա: Մասնաճյուղում հասանելի է ինտերնետ կապը` էլեկտրոնային գրադարաններից օգտվելու համար: