resst

Ներբեռնել կրթական ծրագիրը

 

Ծրագրի նպատակն է. 

  1. ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ Հայաստանի Հանրապետությունում ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի զարգացման համար,

  2. պատրաստել ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառի մասնագետներ նախագծային, արտադրա-տեխնոլոգիական, գիտական և գիտահետազոտական, կազմակերպչական և կառավարման գործունեության համար, որոնք ունակ կլինեն. 

  • համադրելու հիմնարար և կիրառական մաթեմատիկայի գիտելիքները տարբեր համակարգերի մոդելավորման, տեղեկատվությունների որոնման, տվյալների հենքերի ստեղծման, պահպանման և օգտագործման նպատակով, 

  • աշխատելու գիտական և գիտաարդյունաբերական բնագավառներում, 

  • կատարելու տարբեր ոլորտներում հետազոտությունների արդյունքների և գործընթացների արդյունավետության վերլուծություն

     

Ծրագրի հիմնական խնդիրներն են. 

  • ապահովել մաթեմատիկական մոդելների և մեթոդների, ալգորիթմների, ծրագրային ապահովման նախագծման և թեստավորման մեթոդների հետազոտում և մշակում, գիտական տեխնոլոգիաների և ծրագրային փաթեթների օգտագործում կիրառական խնդիրների լուծման համար, 

  • ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրույթների, նախագծման, վերլուծության և մշակման հիմնարար սկզբունքների ու մեթոդների յուրացումը և ձևավորել գործնական կիրառման կարողություններ, 

  • ձևավորել գրավոր, բանավոր և գրաֆիկական հաղորդակցության ու թիմային աշխատանքի կարողություններ, 

  • նախապատրաստել շրջանավարտներին բազմաբնույթ մասնագիտական կարիերայի ու աշխատատեղերի, ինչպես նաև շարունակական մասնագիտական կատարելագործման համար, 

  • ստեղծել անհրաժեշտ կրթական նախադրյալներ ծրագրի շրջանավարտների կրթությունը մագիստրոսի ու հետազոտողի ծրագրերով ուսումնառությունը շարունակելու համար:

 

Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները 

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել տեղեկատվական տեխնոլոգիաների բազմաբնույթ ոլորտներում գործող պետական և մասնավոր հիմնարկներում, կազմակերպություններում և ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները. 

Գիտահետազոտական ինստիտուտներում` 

  • գիտաշխատող, 

  • ինժեներ-մաթեմատիկոս, 

  • ինժեներ-ծրագրավորող, 

Պետական և մասնավոր հիմնարկներում` 

  • ինժեներ-մաթեմատիկոս,  ինժեներ-ծրագրավորող, 

  • տեղեկատվական բազաներ ստեղծող և սպասարկող մասնագետ, 

  • վիճակագրական վերլուծությունների մասնագետ, 

  • արտադրանքի վերահսկման բաժինների ծրագրային մասնագետ և այլն: 

Լրացուցիչ մանկավարժական դասընթացներ անցնելուց հետո ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել նաև ՀՀ ԿԳՆ ավագ, հիմնական և միջին դպրոցներում որպես ուսուցիչ, ուսումնակրթական ինժեներական լաբորատորիաներում որպես դասընթացավար: 

Հնարավոր աշխատավայրերն են. ՀՀ ԿԳՆ դպրոցներ, քոլեջներ, բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, ՊՆ հատուկ ստորաբաժանումներ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող բազմաբնույթ կազմակերպություններ: Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:

 

Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը 

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա կրթական ծրագիրն իրականացնելու համար ֆակուլտետում առկա են 9 լսարաններ, որոնցից երկուսը հագեցված են տեխնիկական միջոցներով` համակարգիչ և տեսասարք, երկու համակարգչային սրահներ՝ յուրաքանչյուրը հագեցած 20 համակարգիչներով և տեսասարքերով, միկրոկոնտրոլերների ծրագրավորման լաբորատորիա: Մասնաճյուղում հասանելի է ինտերնետ կապը` էլեկտրոնային գրադարաններից օգտվելու համար:

 

 

Կոնտակտներ

Կրթական ծրագրի ղեկավար

Աննա Հովակիմյան

ahovakimyan@ysu.am

©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: