Պրակտիկայի նպատակն է՝
իրականացնել փորձուսուցման և փորձառության ուղղությամբ գործառույթներ՝ ուսանողների մոտ ձևավորել հանրակրթության ժամանակակից պահանջներին համապատասխան գործնական և դասավանդման կարողություններ, դասի կազմակերպման ունակություն, ձևավորել մասնագիտական մանկավարժական և անձնային որակներ, ինչպես նաև աշխատանքային կոմպետենցիաներ:
Պրակտիկայի խնդիրներն են՝
իրականացնել այնպիսի գործընթացներ, որոնք ուսանողներին հնարավորություն կտան՝
ծանոթանալու ուսուցման կազմակերպման հիմարար փաստաթղթերին,
մասնագիտական գիտելիքները կիրառելու գործնականում՝ ուսուցման գործընթացում,
կատարելու դասալսումեր, մասնակցելու դասերի վերլուծություններին, քննարկումներին, դրանց վերաբերյալ ներկայացնելու վերլուծությունների համառոտ նկարագրեր,
նպաստելու դասի կազմակերպման տարբեր ձևերի, մեթոդների և ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ամրապնդմանը,
անցկացնելու փորձնական դասեր,
զարգացնելու մասնագիտական կարողությունները,
ձևավորելու անհրաժեշտ տեղեկույթ մասնագիտության պրակտիկ բնագավառի մասին,
իրականացնելու աշակերտական կոլեկտիվների կառավարման գործառույթ`ուսուցչի, դասղեկի գործունեության շրջանակներում, մասնակցել ծնողների հետ տարվող աշխատանքներին, ծնողական ժողովներին,
ծանոթանալու պոտենցիալ գործատուներին:
Կիրառվում են ուսուցման հետևյալ ձևերը.
փորձուսուցման և փորձառության գործունեություն,
հետազոտական, գործնական աշխատանքների կատարում,
խմբային աշխատանքներ և քննարկումներ։
Գնահատման մեթոդները և չափանիշներն են.
Ստուգարք՝ հիմնված անհատական հաշվետվության և պրակտիկայի պաշտպանության վրա:
Պրակտիկան իրականացվում է երկրորդ կիսամյակում։