Պրակտիկայի նպատակն է՝ 

իրականացնել փորձուսուցման և փորձառության ուղղությամբ գործառույթներ՝ ուսանողների մոտ ձևավորել հանրակրթության ժամանակակից պահանջներին համապատասխան գործնական և դասավանդման կարողություններ, դասի կազմակերպման ունակություն, ձևավորել մասնագիտական մանկավարժական և անձնային որակներ, ինչպես նաև աշխատանքային կոմպետենցիաներ:

 

Պրակտիկայի խնդիրներն են՝ 

  • իրականացնել այնպիսի գործընթացներ, որոնք ուսանողներին հնարավորություն կտան՝ 

  • ծանոթանալու ուսուցման կազմակերպման հիմարար փաստաթղթերին, 

  • մասնագիտական գիտելիքները կիրառելու գործնականում՝ ուսուցման գործընթացում,

  • կատարելու դասալսումեր, մասնակցելու դասերի վերլուծություններին, քննարկումներին, դրանց վերաբերյալ ներկայացնելու վերլուծությունների համառոտ նկարագրեր, 

  • նպաստելու դասի կազմակերպման տարբեր ձևերի, մեթոդների և ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ամրապնդմանը, 

  • անցկացնելու փորձնական դասեր, 

  • զարգացնելու մասնագիտական կարողությունները, 

  • ձևավորելու անհրաժեշտ տեղեկույթ մասնագիտության պրակտիկ բնագավառի մասին,

  • իրականացնելու աշակերտական կոլեկտիվների կառավարման գործառույթ`ուսուցչի, դասղեկի գործունեության շրջանակներում, մասնակցել ծնողների հետ տարվող աշխատանքներին, ծնողական ժողովներին, 

  • ծանոթանալու պոտենցիալ գործատուներին:

 

Կիրառվում են ուսուցման հետևյալ ձևերը. 

  1. փորձուսուցման և փորձառության գործունեություն, 

  2. հետազոտական, գործնական աշխատանքների կատարում, 

  3. խմբային աշխատանքներ և քննարկումներ։

 

Գնահատման մեթոդները և չափանիշներն են. 

Ստուգարք՝ հիմնված անհատական հաշվետվության և պրակտիկայի պաշտպանության վրա:

 

Պրակտիկան իրականացվում է երկրորդ կիսամյակում։

©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: