Մասնագիտական պրակտիկա
Մասնագիտական պրակտիկայի նպատակն է
ուսանողներին
հնարավորություն ընձեռել ակադեմիական ուսուցման ընթացքում ձեռք բերված գիտելիքները կիրառել գործնականում՝ աշխատանքային միջավայրում,
ամբողջացնել ակադեմիական գիտելիքները և մասնագիտական հմտությունները
զարգացնել մասնագիտական աշխատանքային հմտությունները,
ծանոթանալ պոտենցիալ գործատուներին,
ձեռք բերել աշխատանքային փորձ,
ձեռք բերել անհրաժեշտ տեղեկույթ ավարտական աշխատանքների կատարման համար։
Գնահատման մեթոդները և չափանիշներն են.
Մասնագիտական պրակտիկայի ավարտին ստուգարքն անց է կացվում բանավոր, յուրաքանչյուր ուսանողի ներկայացրած հաշվետվության հիման վրա: Հաշվետվությունը բաղկացած է հետևյալ փաստաթղթերից.
արտադրական պրակտիկայի օրագիր,
ուսանողի կողմից գրի առնված բանահյուսական նյութեր,
արձանագրությունների տետր:
Պրակտիկան իրականացվում է 10-րդ կիսամյակում։